«Իրատես» թերթը գրում է. «Նախօրեին «Փարվանա» ռեստորանային համալիրում կնոջ «հաշվին» ապրող ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «Երևան սիթիի» տասնամյակի առթիվ սեփական աշխատողներին քեֆի էր հրավիրել: Սակայն, որքան հարստանում է օլիգարխը, այնքան ավելի հաշվենկատ է դառնում:
Նա խնջույքի էր հրավիրել միայն չորս տարի իր սուպերմարկետներում տքնած աշխատակիցներին, մնացածը, փաստորեն, դեռ տքնելու տեղ ունեն:
Ականատեսները պատմում են, որ ամենաուրախը եղել է տիկին Շողերինան` Ալեքսանյանի կինը: Աշխատակիցների հետ նա «մեյդանից» դուրս չի եկել: «Կերեք, կերեք, մեկ է, վաղն էնքան է աշխատեցնելու, քթներիցս բերելու է»,- միմյանց ասել են աշխատողները և լիաթոք քեֆ արել:
Իսկ մինչ այդ ավելի զավեշտալի է եղել իրավիճակը սուպերմարկետներում: Ամեն տասներորդ հաղթող հաճախորդին այնպես են «վրա տվել» ու շնորհավորել, որ և՛ հաղթողը, և՛ նրա կողքինները շփոթմունքից իրենց կորցրել են, մեկն էլ նույնիսկ ձեռքի տոպրակներն է վայր գցել:
«Էշերի քարավանով վիսկի տեղափոխող», բայց «անասունների հետ գործ չունեցող», 500 եվրոյով հարցազրույց տվող (ամեն ինչի գինը բարձրացրել է, տեսնես, իր «խոսքի» գի՞նն ինչու չի փոխել) Սամվել Ալեքսանյանը, փաստորեն, զվարճանալիս էլ է շատ «բացառիկ»` համ վախեցնում է, համ ուրախացնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը