Խոսրովի առեղծվածային հրդեհը. անտառը սկսել է այրվել «հակահրդեհային միջոցառման» ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խոսրովի անտառում օգոստոսի 12-ին բռնկված եւ մեկ շաբաթ անց մարված հրդեհի իրական պատճառը դեռ հայտնի չէ: ՀՀ քննչական կոմիտեում ստեղծված քննչական խումբը դեռ նախաքննություն է իրականացնում: Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ նախաքննությունը շարունակվում է, կա մեկ մեղադրյալ, որը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակից է: Վերջինիս խափանման միջոցն ընտրվել է ստորագրություն քաղաքից չբացակայելու վերաբերյալ: Ավելի վաղ էլ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ բնապահպանության նախարարությունից իրենց փոխանցված արբանյակային լուսանկարի բնօրինակն է պահանջել եւ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Վարույթն իրականացնող մարմինը «Հայանտառ»-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ եւ 297-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցանքը կատարելու մեջ: Մեղադրանքներից առաջինը պատիժ է նախատեսում գույքն անզգուշությամբ վնասելու եւ ոչնչացնելու համար, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետեւանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել: Երկրորդ մեղադրանքն առաջադրվել է անտառներ, ինչպես նաեւ անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելու կամ վնասելու համար, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում: Ըստ հարուցված գործի հոդվածների, ստացվում է, որ Քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը հակված է այն տեսակետին, որ «Հայանտառ»-ի աշխատակցի անփութության հետեւանքով է առաջացել հրդեհը: Ինչպես հայտնի է Խոսրովի անտառը սկսել է այրվել Արարատի մարզի Ուրցաձոր գյուղին հարող հատվածից: Հրդեհից ժամեր անց արբանյակից արված նկարահանումն էլ փաստել է, որ կրակի 3 օջախ է եղել, որոնք իրարից հեռու են եղել 3-ից 4 կիլիոմետր: Գրեթե իրատեսական չէ, որ մի մարդ անզգուշությամբ անտառի մի հատվածը հրդեհի, հետո անցնի 3 կիլոմետր ճանապարհ ու նորից անզգուշությամբ հրդեհի եւ վերջում մի անգամ էլ անցնի նույնքան ճանապարհ ու կրկին անզգուշությամբ հրդեհի: Մեկ այլ տարբերակ էլ կարող էր քննարկման առարկա դառնար, եթե ենթադրենք միառժամանակ անտառի 3 տարբեր վայրերում 3 տարբեր մարդիկ խորոված անելու նպատակով խարույկ վառած լինեին եւ երեք դեպքն էլ դուրս գար վերահսկողությունից, ինչը, սակայն նույնպես քիչ հավանական տարբերակ է: Չի կարելի բացառել հրդեհը դիտավորության արդյունք է, ու դրա դրա համար կան հիմնավոր կասկածներ: Հնարավոր վարկածները եւ հրդեհի իրական պատճառը հասկանալու համար այցելեցինք Արարատի մարզի Ուրցաձոր համայնք: Գյուղացիների եւ մեր զրույցի առանցքը գյուղացիներին անտառ չթողնելու հարցն էր: Հրդեհի մասին բոլոր հարցերից հետո գյուղացիները խոսում էին բանջար հավաքելու արգելքի մասին: Սակայն համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը անտառը գյուղացիների կողմից հրդեհելու վարկածը ոչ միայն անհիմն է համարում, այլ՝ կտրականապես բացառում է: «Որ ասում են գյուղացիները գնացել, հրդեհել են, մտքներիցդ հանեք: Հակառակը՝ որ հրդեհվել է, ժողովուրդն ասել է՝ ով որ խոտ է հնձում, որս է անում, թող նա էլ գնա եւ հանգցնի, մենք չենք գնա հրդեհ հանգցնելու: Սա է եղել, թե չէ գյուղացին գնա, պաժառ տա, հեքիաթներ են»,- մեր զրույցում ասաց համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը: Գյուղում գտնվելու ժամանակ այցելեցինք Խոսրովի անտառի հրդեհի ենթադրյալ մեղավորին՝ Պետիկ Հովհաննիսյանին: Վերջինս «Խոսրովի անտառ արգելոց» ՊՈԱԿ-ի տեղամասի նախկին պետն է, հրդեհից հետո նրան ազատել են աշխատանքից: Պետիկ Հովհաննիսյանին հանդիպեցինք տուն գալու ժամանակ, սակայն նա կտրուկ մերժեց հարցազրույց վերցնելու մեր առաջարկը, ապա մի փոքր ուշ՝ խոսելով փաստաբանի հետ վերահաստատեց իր մերժումը: «Խոսրովի անտառ արգելոց»-ի նախկին աշխատակիցը խոսափեց նույնիսկ իր փաստաբանի անունն ասելուց: Այդուհանդերձ armtimes.com-ին հայտնի դարձավ, որ հրդեհի հիմնական մեղավորը միայն Պետիկ Հովհաննիսյանը չէ: Պարզվում է, որ «Խոսրովի անտառ արգելոց» ՊՈԱԿ-ի այլ՝ ավելի բարձրաստիճան պաշտոնատար անձինք էլ կապ ունեն այս հրդեհի բռնկման հետ: Մեր տեղեկություններով՝ հրդեհից առաջ տեղամասի պետին հանձնարարավել է արգելոցի տարածքում խոտհունձ կազմակերպել, որն արգելված է: Հովհաննիսյանը չի ցանկացել ամռան տապին չորացած խոտը քաղել, սակայն նրա առաջ պայման են դրել՝ կամ կքաղես կամ կազատվես աշխատանքից: Իսկ խոտ քաղելն արդարացնելու համար միջոցառման անունը դրել են՝ հակահրդեհային միջոցառումների անցկացում: Իբրեւ թե՝ չոր խոտը քաղում են ճանապարհի եզրերից, որպեսզի հրդեհի բնկման պատճառ չդառան: Հովհաննիսյանը այլընտրանք չունենալով՝ սկսել է խոտը քաղել, որի ընթացքում քաղող սարքից կայծ է թռել եւ միանգամից այրվել է նախորոք քաղված եւ կուտակված չոր խոտը:  Անտառից խոտ քաղելը եւ վաճառելը լուրջ բիզնես է, որն այս տարվա երաշտի պայմաններում շատ շահութաբեր կլիներ: Հրդեհը մեծ թափ է հավաքել այն պատճառով, որ հրդեհին այդքան էլ լուրջ չեն վերաբերվել ԱԻՆ-ում: Մեր անանուն աղբյուրը պատմեց, որ եթե ժամանակին մեծ քանակի տեխնիկա հասնեին Ուրցաձոր, ապա հրդեհը չէր տարածվի»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվահամարում:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am