Նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ռուսաստան:
Այդ մասին հայտնում է «Turkiyegazetesi» թերթի կայքը` հղում անելով Թուրքիայի նախագահական աղբյուրներին: Այցը մեկօրյա է լինելու, քանի, որ Էրդողանը նոյեմբերի 14-ին պաշտոնական այցով մեկնելու է Քուվեյթ:
Թեև թուրքական աղբյուրը չի հաղորդում մանրամասներ Էրդողանի այցի մասին, սակայն մի քանի օր առաջ Ադրբեջանից Թուրքիա վերադառնալիս, նա հայտնել էր, որ Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու է մի շարք հարցեր, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության հարցը:
Էրդողանը մասնավորապես ասել էր.
«Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ անձամբ եմ Ղարաբաղի մասին խոսելու, քանի որ այս պարագայում Պուտինի դիրքորոշումը շատ կարևոր է։ Եթե իրականում Պուտինը զբաղվի այդ գործով, ապա արդյունք ստանալը ավելի կհեշտանա»։
Ավելի վաղ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես հաստատել էր, որ Էրդողանը այցելելու է Ռուսաստան:
ermenihaber.am
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը