Ո՞վ է «ՔՊ» Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանը

Շիրակի նախկին մարզպետ, նախկին ՔՊ-ական պատգամավոր Արա Մելիքջանյանը շարունակում է բացահայտումներ անել Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Կարեն Սարուխանյանի վերաբերյալ: Նա իր ֆեյսբուքյան էջում «Ո՞վ է «ՔՊ» Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանը․ Մաս 2» վերտառությամբ գրառում է կատարել:

«2018թ «հեղափոխությունից» հետո ժողովրդավարությունը՝ որպես դրոշակ սարքած «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը լծվեց պետական համակարգի «իբր» առողջացմանը։ Սակայն, հաշվի առնելով նորաթուխ կուսակցության առաքիչ, վարսահարդար, լրագրող և այլ ոչ պրոֆեսիոնալ թիմն՝ ամեն ինչ ստացվեց հակառակ կերպ։ «Հեղափոխական» իշխանությունը սկսեց իրեն ենթարկեցնել սկզբում պետական կառավարման համակարգը և ապա տեղական ինքնակառավարման մարմինները։ 2018թ «հեղափոխությունից» հետո քաղաքական հետապնդման և իշխանազավթման կատարյալ օրինակ է Անի խոշորացված համայնքը։ Անի խոշորացված համայնքի ղեկավար էր հանդիսանում ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանն, ով պաշտոնավարում էր երկար տարիներ։ Անի համայնքի խոշորացումից հետո ընտրությունների արդյունքում վերջինս վերընտրվեց, բայց այս անգամ՝ որպես Անի խոշորացված համայնքի ղեկավար, իսկ Անի համայնքի մեջ մտնում է 17 բնակավայր։ http://shirak.mtad.am/about-communities/578/ «Հեղափոխական» մարզպետ Կարեն Սարուխանյանն արդեն սովորության համաձայն կանչում էր համայնքների ղեկավարներին և ներկայացնելով, որ այլևս երկրում բան է փոխվել, կոչ անում աշխատել իրենց հետ։ Դե համայնքների ղեկավարներն էլ այդ թվում Արտակ Գևորգյանն իր պատրաստակամությունն էր հայտնել համագործակցել իշխանությունների հետ ու անել ամեն ինչ, որ դուր գա վերջիններիս։

Ակնհայտ փնթի վարքագծով Կարեն Սարուխանյանը՝ վերևների հանձնարարությամբ, լծվեց Անի խոշորացված համայնքի ղեկավարի դեմ կոմպրոմատներ հավաքելու ու սուտ, հորինված խնդիրներով դիմումների ներհոսք ապահովելուն՝ դեպի Շիրակի մարզպետարան։ Ես համակարգում էի 2 ոլորտ՝ Շիրակի մարզի Զարգացման ծրագրերի, ինչպես նաև Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների ոլորտները։ Մարզպետարանները՝ որպես Տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմին, նաև պետք է ապահովեին համայնքների բնականոն աշխատանքը։ Բոլոր ստացված գրությունները՝ որպես ոլորտը համակարգող փոխմարզպետ, ես էի ստանում և ինձ հատուկ գործելաոճի համաձայն, անպայման հետամուտ էի լինում դիմումների ընթացքներին՝ հատ առ հատ։ Անի համայնքից մի քանի շինծու գրությունների հետքով՝ ես և ՏԻՄ վարչության պետ Անտոնյան Արամը մեկնեցինք Անի խոշորացված համայնք՝ տեղում ծանոթանալու խնդրին։ Դիմումատուներին անձամբ եմ զանգել ու խնդրել գալ քննարկման Համայնքի ղեկավարի մոտ, որպեսզի առկա խնդիրն ավելի օբյեկտիվ և արագ կարողանանք լուծել։ Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ իբր ավագանու նիստի մասին չի իրազեկել համայնքապետարանը և մի քանի որոշումներ էլ անօրինական են եղել։ Արդյունքում՝ տեղում պարզ դարձավ, որ նման խնդիր չկա ու չի եղել։ Հետո նույն այդ մի քանի ակտիվ գրություն գրողներին տեսա Կարեն Սարուխանյանի աշխատասենյակում, որն արդեն ազդակ էր այն մասին, որ գրությունները շինծու են ու նպատակ ունեն ուշադրությունը սևեռել համայնքի ուղղությամբ։

2018թ հոկտեմբեր ամիսն էր, երբ իբր սկսվեցին Մարալիկ համայնքի անհնազանդության ակցիաները, որոնց արդյունքում մի խումբ փակեց համայնքապետարանի վարչական շենքը՝ կաթվածահար անելով համայնքապետարանի բնականոն աշխատանքը։ Ամբողջությամբ պարալիզացվեցին համայնքի աշխատանքներն, իսկ խոշորացման արդյուքնում բոլոր 17 բնակավայրերի բնակիչներին առնչվող հարցերը լուծվում էին միայն համայնքապետարանում։ Որին ի պատասխան, համայնքի ղեկավարը աշխատակազմի և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցների հետ միասին փակել էին Գյումրի-Երևան Մ1 միջպետական ճանապարհը։ https://www.shantnews.am/news/view/169661.html Ինձ ՏԻՄ վարչության պետը ներկայացրեց տեղի ունեցող իրավիճակը և ես գնացի Կարենի մոտ՝ հասկանալու, թե ինչպես է վերջինս տեսնում հանգուցալուծումը։ Վերջինս շատ հանգիստ ու նաև իրեն բնորոշ վախկոտությամբ չգիտեր, թե ինչպես վարվել, քանի որ իրենք չէին նախատեսել , որ Արտակ Գևորգյանը կգնա այդպիսի քայլերի։ Կարենին ասացի, որ ինքն է մարզպետը ու ինքը պետք է գնա խնդիրը լուծելու, քանի որ համայնքի աշխատանքը կաթվածահար է եղել, իսկ մարզպետարանն իրավունք չունի անտարբեր լինելու տիրող իրավիճակի նկատմամբ։ Վերջինս և մյուս փոխմարզպետները հրաժարվեցին գնալ և ես որոշում կայացրի ՏԻՄ վարչության պետի հետ մեկնել Մարալիկ։ Մարալիկում հանդիպեցի 2 կողմերի հետ, բայց իմ խնդիրն էր ապահովել համայնքապետարանի բնականոն աշխատանքը, ինչպես նաև կողմերի հետ բանակցելու արդյունքում բացել Մ1 միջպետական ճանապարհը։ Ես հանդիպեցի համայնքապետարանը փակած խմբի հետ՝ իրենց հորդորելով մի սեղանի շուրջ նստել ու խոսել՝ հասկանալու ելքերը և իրենց բողոքի ակցիան այլ ֆորմատով շարունակելու, բայց այս ամենին ի պատասխան հնչեց կատեգորիկ պատասխան, իսկ Արտակ Գևորգյանի հետ խոսելու արդյունքում՝ վերջինս համաձայնեց բացել Մ1 ճանապարհը։ Անցավ մի քանի օր և համայնքապետ Արտակ Գևորգյանը ստիպված էր, իր աշխատակազմի հետ միասին, արտագնա–շրջիկ աշխատել 17 բնակավայրերում՝ ապահովելով համայնքի բնականոն աշխատանքը։ Երևանում խորհրդակցության էինք ու ետ դարձի ճանապարհին նույն ծառայողական մեքենայով ես ու Սարուխանյան Կարենը հասանք Մարալիկ։ Վերջինս զանգեց ինչ-որ մեկին ու ինձ ասաց, որ այնտեղ «ՔՊ» կուսակցության գրասենյակ գնանք իրենց ակտիվին տեսնենք ու հետո վերադառնանք Գյումրի։ Գիշերվա ժամը մոտավորապես 22։00-23։00 էր։ Ես ասացի, որ ներս չեմ մտնի, քանի որ կուսակցական չեմ ու ինձ առավել ևս չի հետաքրքրում՝ ինչ են խոսելու։ Դրսում կանգնած էի ու գրասենյակ սկսեցին գալ այն մարդիկ, ովքեր կաթվածահար էին արել համայնքապետարանի աշխատանքը։ Ես ներս մտա ու արդեն խոսակցությունը գնում էր այն ֆորմատով, որ պետք է կտրուկ քայլերի անցնել, որպեսզի հնարավորինս շուտ հրաժարական տա Արտակ Գևորգյանը։ Կարենը նաև խոսում էր, որ դատախազ Կարենի հետ ինքը կաշխատի Արտակի վրա կոմպրոմատ և ազդեցության լծակ գտնելու ուղղությամբ, իսկ իրենց մնում էր մի պարզ բան՝ ստաբիլ ցույցերի միջոցով համայնքապետարանի աշխատանքները կաթվածահար պահել։ Դուրս գալուց հետո ես հարցրի վերջինիս, որ փաստորեն կազմակերպված էր այս ամենն, այլ ոչ թե ինքնաբուխ, ինչին ի պատասխան վերջինս նշեց, որ պետք է հնարավորինս ազատվենք ՀՀԿ-ական, Դաշնակ և այլ կուսակցական համայնքների ղեկավարներից։

2018թ նոյեմբերի վերջին, ես զանգեցի Արտակ Գևորգյանին ու հանդիպում խնդրեցի վերջինիս հետ։ Հանդիպման ժամանակ ես հարցրեցի, թե ինչպե՞ս է տեսնում իր համայնքի ճգնաժամի լուծումը, ինչին ի պատասխան նա նշեց, որ խնդիր չկա և, որ Կարենն իրեն կանչել է ու խոսել է իր հետ, որ եթե համապատասխան ձայներ ապահովի իր օգտին, ապա այդ ցույցերը կդադարեն ու ինքն այլևս խնդիր չի ունենա։ Ես իրեն հորդորեցի չանել ու պայքարել մինչև վերջ, քանի որ իրենք դուրս են եկել ոչ թե իր դեմ, այլ համայնքի բնակչության ազատ կամարտահայտմանը, քանի որ մի քանի ամիս առաջ է վերջինս ընտրվել համայնքի ղեկավար։ Ընտրություններից հետո ոչինչ էլ չփոխվեց ու նույն ճնշումներն ավելի շատացան Արտակ Գևորգյանի նկատմամբ։

Սա դրվագ է Անի համայնքի ազատ կամարտահայտման խոչընդոտման վերաբերյալ։ Իսկ ի՞նչ է սպասվում Գյումրիին․․.»,- գրել է նա:

դիտվել է 723 անգամ
Լրահոս
Տիգրանաշեն գյուղը Հայաստանի տարածք է, թե ոչ․ Քրիստինե Վարդանյանի հարցի պատասխանին խառնվեց Ռուբինյանը (video) Ես շատ զայրացած եմ․․․ հանե՛ք էս հարցը․ Մամիկոն Ասլանյան (video) Խոչընդոտներ են ստեղծվում Լևոն Քոչարյանի տեսակցությունների համար․ փաստաբան Մենք թույլ չենք տալու ձեր սիրած զբաղմունքով զբաղվեք․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Վաղը կգան, կասեն՝ էկեք Մատենադարանը քանդենք, պատերազմ կլինի․ Աբրահամյան (video) «Մի հուզվե՛ք»․ վեճ լրագրողի և ՔՊ-ականի միջև (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը հրաժարվե՞լ է Մոսկվայում ընդունել Փաշինյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Կը յուսանք ու կ՚աղօթենք, որ «իրական» Հայաստանէն մասեր Շուշիի ճակատագրին չենթարկուին՝ խաղաղութեան կեղծ շպարի ետին. Արամ Ա Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են․ Ռուբեն Սրբազան Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին. այն մոտ ապագայում կարող է տարածաշրջանում կրկին նոր վերադասավորումների բերել. Արտակ Զաքարյան Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Տիկին Գալյա՛ն, նշան տվեք՝ մենք կփորձենք ձեզ փրկել Ալիևից․ ընդդիմադիր (video) Սասուն Միքայելյա՛ն, մեզ հետ սպառնալիքով չխոսես․ Դավիթ Ղազինյան (video) Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են ՇՏԱՊ․ Քոչարյանը մենախցում է գտնվում․ փաստաբանը մանրամասներ է հայտնում նախագահի առողջական վիճակից (video) Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Սուրենյանը մանրամասներ է հայտնում Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն է ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Ներքին Հանդում գերեզման չեն գնում, քանի որ Բաքվի հսկողության ներքո է, բայց ասում եք՝ ինքնիշխան ենք (video) Փաշինյանի առաջ Ալիև՞ն է այս պահանջը դրել․ Մարիաննա Ղահրամանյան (video) Արարատի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ 7 հատ ծիրանի համար Ռուսաստանի հետ հարաբերություններն եք փչացնում, որ․․․ Մանուկյան (video) Ջրի նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է Դուք ո՞վ եք ընդհանրապես… Քրիստինե Վարդանյանի կոպիտ խոսքը (video) Փաշինյանի հերթական սուտն է․ Կասկադի ոչ մի հողի հետ Քոչարյանի ընտանիքը որևէ կապ չի ունեցել. Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am