Առողջապահության նախարարությունում ստեղծվում է «Զանգերի կենտրոն», որն աշխատելու է 24 ժամ: Այս մասին տեղեկացրեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:
«Զանգեր կատարելու ենք հասարակական կարծիքին ծանոթանալու համար, թե ինչքանով է իրենց գոհացնում առողջապահական ոլորտի ծառայությունները: Սրանից բացի գործելու է նաեւ առողջապահական տեսչության ծառայությունը, գաղտնիք չէ, որ այն երեք տարի տարբեր պատճառներով չէր գործում: Այն իր աշխատանքները կսկսի 2018 թվականի հունվար-փետրվա ամիսներին»,- պարզաբանեց նախարար Ալթունյանը:
2018 թվականին առողջապահության բյուջեն Հայաստանում կազմելու է 80.1 միլիարդ 2017-ի համեմատ 5.8 միլիարդով պակաս:
«Բյուջեի հատկացումներից գոհ չեմ, կարող էր շատ լինել եւ մենք գիտեինք, թե որտեղ էին ծախսելու այդ գումարները: 5,8 միլիարդով նվազել է առողջապահության բյուջեն: Եթե հաշվի առնենք, որ նախորդ տարի 1.3 միլիարդ հատկացվել է Վանաձորի բժշկական կենտրոնի կառուցմանն, ապա այն դուրս է գալիս: Մնացած 4,5 միլիարդից 2,5 միլիարդը տնտեսվել էր այն օպտիմալացման ծրագրերից, որը ես իրականացրել էի: Այստեղ մենք ունենք ծառայությունների 4 անգամ կենտրոնացում: Օպտիմալացնում ենք նաեւ ամբուլատորիաներն, այսինքն՝ 2000-ի փոխարեն ընտանեկան բժշկին կցված կլինի 2200 հիվանդ: Այստեղ եւս ունենք զգալի տնտեսում, հիմնական ծրագրերը չեն տուժելու: Երկրի իդեալական առողջապահության բյուջեն կազմում է 280 միլիարդ դրամ: Այսօրվա 80 միլիարդ դրամը կոմպրոմիս է մեր հնարավորությունների եւ պահանջարկի միջեւ: Այստեղ տեսնում ենք, որ 80 միլիարդի եւ 280-ի միջեւ կրճատված 5 միլիարդը սկզբունքորեն ոչմի բան է: Չեմ կարող ասել, որ իմ նախկինը շռայլում էր, քանի որ վերջին երեք տարիների ընթացքում ունենք առողջապահական բյուջեի կրճատումներ: Պետության տնտեսական վիճակը, երբ բարվոք է եղել, մեր բյուջեն էլ է բարձր եղել»,- նշեց Լեւոն Ալթունյանը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը