Երեխեք, կին, հավաքել բերել են, մոտ 400 հոգի. ՀՀԿ-ականն ընդդեմ ՀՀԿ-ականի մայրուղի է փակել. Armtimes.com

Ձախից առաջինը ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանն է, իսկ աջից առաջինը՝ ՀՀԿ-ական Տիգրան Խուդոյանը Վայոց ձորի մարզում քաղաքական առումով արտասովոր իրադարձություն է տեղի ունենում: Խոշորացված Եղեգիս համայնքի ղեկավարի ընտրություններում պարտված թեկնածուն, որին ՀՀԿ-ն էր առաջադրել, բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ հաղթող թեկնածուի, որը նույնպես ՀՀԿ-ական է, սակայն ինքնաառաջադրված: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վայոց Ձորի մարզի Շատին համայնքի եւ հարակից համայնքների բնակիչները փակել են դեպի Մարտունի տանող ճանապարհը եւ պահանջում են անվավեր ճանաչել նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Armtimes.com-ի հետ զրույցում խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունում հաղթած թեկնածուն՝ նախկին Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը վստահեցրեց, որ որեւէ ընտրախախտում տեղի չի ունեցել, պարզապես պարտված թեկնածուն՝ նախկին Շատին համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանը չի ընդունում պարտությունը: Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ ձեր մրցակիցներից Տիգրան խուդոյանը չի հաշտվում պարտության հետ, նա պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե որն է չհաշտվելու պատճառը: Բոլոր տեղամասերի տվյալները կան, այնտեղ հաշտվելու բան էլ չկա: Պարզապես անիմաստ տեղը ժողովրդին հավաքել է, մայրուղի են փակում: Եթե ինքը հաղթեր, անպայման կհաշտվեր»: Դիտարկմանը, որ երկուսդ էլ ՀՀԿ անդամ եք, հնարավոր չէ՞ր կուսակցությունում քննարկեիք այդ հարցերը՝ բողոքի ակցիա անելու փախերեն, Արթուր Ստեփանյանն արձագանքեց. «Դե կուսակցությունը միակողմանի որոշում էր կայացրել՝ սատարելով Տիգրան Խուդոյանի թեկնածությունը: Մենք էլ հաշտվել էինք այդ մտքի հետ»: Եղեգիս համայնքի նորընտիր ղեկավարը համոզված է, որ հիմքեր չկան, որ նոր ընտրություններ անցկացվեն: «Ես չեմ գնացել ժողովրդի հետ հանդիպման: Հիմա փորձում են թուլացնել լարվածությունը: Երեխեք, կին, հավաքել բերել են, մոտ 400 հոգի: Միայն իր գյուղի ժավուրդն է(նախկին Շատին): Առավոտյան ժամը 11-ից 12-ի սահմաններում հավաքվել են»,- ստեղծված իրավճակը նկարագրեց ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը: Նոյեմբերի 5-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանն ստացել է 1952 ձայն, ՀՀԿ-ական Տիգրան Խուդոյանը՝ 1816 ձայն, ՀՀԿ-ական Մամիկոն Սմբատյանը՝ 37 ձայն, իսկ անկուսակցական Արմեն Սետրակյանը՝ 15 ձայն:

դիտվել է 330 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am