Ապացույցներով ստացե՛ք՝ մինչև ականջների ծայրը կոռուպցիայի մեջ թաթախված են․ Մեսրոպ Մանուկյանի ակցիան (video)

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ակցիա է իրականացնում Երևանի Քաղաքապետարանի առջև՝ ներկայացնելով «Թել-Սել»-ի և քաղաքապետարանի միջև կնքված գործարքի մանրամասները․

«Հենց հիմա ես քաղաքապետարանում նստածներին՝ ի դեմս Սուրեն Գրիգորյանին կոչ եմ անում, վստահ եմ, որ ինձ ուղիղ եթերով հետևում են, իջնեն, գան ինձ հետ բանավեճի, որպեսզի ես ապացուցեմ, թե ոնց են իրենք մինչև ականջների ծայրը կոռուպցիայի մեջ թաթախված։ Գնացել եմ մարդու իրավունքների պաշտպանի մոտ ասում եմ՝ հրատապ խնդիր է, ներկայացնում եմ երևանցիներին, իմ անձնական խնդրով չեմ եկել։ Դուք պարտադրում եք, որ ես իմ բոլոր տվյալները ներկայացնեմ մասնավոր ընկերությանը՝ «Թել-Սել»-ին։ Ես չգիտեմ, ի՞նչ է անելու այդ ընկերությունը մեր տվյալների հետ։ Պետական հովանավորությամբ, պետական պարտադրանքով նրանք մենաշնորհ են սարքում «Թել-Սել»-ին։ Կոռուպցիան պոզով պոչով չի լինում»,-ասաց նա՝ կոչ անելով վաղվանից տրանսպորտ նստելիս ցույց տալ բանկային քարտն ու ասել՝ «սա ճպպացնում եմ քաղաքապետարանի ճակատին, իրենք պետք է համակարգը տեղադրած լինեն, չեն տեղադրել»։

«Քաղաքացիները պետք է ասեն՝ ես իմ 100 դրամը վճարում եմ, սարքը չկա, չեմ վճարում։ Հիմա հարց եմ տալիս, քաղաքապետարան, ի դեմս Սուրեն Գրիգորյանի, դու փայ ունե՞ս, թե՞ չունես այդտեղ։ Եթե չունեք, ինչի՞ եք կյանքի գնով ուզում, որ «Թել-Սել»-ը կյանքի կոչվի»,-ասաց Մանուկյանը՝ նշելով նաև, որ ըստ պայմանագրի պետք է արդեն տեղադրված լինեին սարքեր և մարդիկ կարողանային բանկայաին քարտերով վճարել ուղեվարձը։

Մանրամասն՝ տեսանյութում։

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր Երեմիա #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, քեզ մի ժամվա մեջ թռցնելու են, չես հասցնելու․․․ Հայկ Նահապետյան (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում Տավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձի․ պատճառվել է խոշոր չափի վնաս 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել․ Տիգրան Դումիկյան Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը. Թաթա Սիմոնյան Ողբերգություն է․ մենք հիմա ընդամենը մի ելք ունենք այս իրավիճակից․ հերոսի հարազատ (video) Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին ՔՊ-ն ստացել է ամենաշատ ձայները ՆԳՆ-ը՝ ընտրությունների մասին Հայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն Սրբազան Հասարակությունը խոսում է զոհերի հիշատակը անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներով «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ Սասունյանը երեխաներ է ունեցել՝ Արցախ և Շուշի (video) Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան #ՀԻՄԱ․ «Սրբապղծություն էր»․ մեր որդիները մինչև վերջին շունչը պայքարել են, որ․․․իրավիճակը Եռաբլուրում (video) Երևան-Մեղրի ավտոճանապարհին վարորդը «ՈւԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է թփերի մեջ․ կան վիրավորներ Նման բան անողը ինձ համար թուրքից ու ադրբեջանցուց վատն ա․էս պետությունը կդառնա իմ թշնամին․հերոսի հայր (video) Մարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է․ Վարդապետյանը մանրամասներ է հայտնում Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել․ Վարուժան Գեղամյան Հուսամ՝ երկնքում կհանդիպենք, ու էս տարիների կարոտը կառնեմ․ Աստղ Գալեյանը հուզվեց որդու մասին խոսելիս (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am