Պարզվել է Թբիլիսյան խճուղում խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների ու վիրավորների ինքնությունը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ նոյեմբերի 5-ին, Երևանում՝ Թբիլիսյան խճուղում, տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը` պարզվել է՝ Nissan-ը վարել է Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 25-ամյա Սյուզաննա Ասատրյանը։ «Վազ 2106»-ը վարլ է Երևան քաղաքի Շրջանցիկ թունելի թիվ 82 տան բնակիչ՝ 57-ամա Օկսեն Մելիքյանը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Nissan-ի վարորդ Ս. Ասատրյանը, նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 36-ամյա Սառա Ավետիսյանը և 06-ի ուղևորներ՝ Երևան քաղաքի Շրջանցիկ թունելի թիվ 82 տան բնակիչ, 32-ամյա Արաքսյա Մելիքյանը, ով ըստ տեղեկությունների, մահացած Օ. Մելիքյանի դուստրն է, և Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Արտակ Պողոսյանը։ Երեկ՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել էին ВАЗ 2106 մակնիշի 11 ՏՍ 213 համարանիշի և Nissan Skyline մակնիշի 50 XՏ 101 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի, որից 3-ին ավտոմեքենաներից դուրս էին բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ -փրկարարական ջոկատը, տեղափոխվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որոնցից 2-ի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողներն ու «ԻնգոԱրմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Nissan-ի վարորդը աղջիկ է եղել և վթարի վայրում ակնհայտ երևում էր, որ մեղավորը եղել է ինքը, ով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ-ճակատի բախվել 06-ին: Մինչ հետաքննիչները դեպքի վայրում տեղազննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է, ինչի համար էլ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էին ժամանել վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am