Դեռ քանի տարի է պետք. նախարարը հստակեցնում է

Այսօր խորհրդարանում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց հիմնական նպատակը, որը դրված է հաջորդ տարվա բյուջեի նախագծում և կառավարության գործունեության ծրագրում,  քաղաքացիների կյանքը բարելավելն է, որին, ըստ նախարարի հասնելու են: Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ հունվարից գնաճի նոր ալիք է սպասվում Հայաստանում, իսկ այդ ֆոնին աշխատավարձերի, թոշակների ու նպաստների բարձրացում չի նախատեսվում, այդ դեպքում ի՞նչ է սպասվում Հայաստանի բնակչությանը, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Ես ձեր տեղեկատվությունը, թե ինչի վրա է կառուցված, այս պահին չեմ կիսի: Կան հիմնական մոտեցումները, որոնք արտացոլված են բյուջեի նախագծում: Մեր հիմնական խնդիրը սոցիալական պաշտպանության ոլորտի շարունակականության ապահովումն է: Ցանկությունները շատ են, որ ոլորտի ծրագրերի հատկացումներն ավելացվեն, հատկապես խոցելի խմբերի համար նախատեսված գումարներն ավելացվեն, բայց, ցավոք սրտի, այսօրվա հնարավորություններն այն են, ինչ ներկայացված են հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում»: Նախարարն ասաց, որ 2018 թվականի բյուջեն ուղղված է քաղաքացիների համար սոցիալական պաշտպանության ծրագրերի շարունակականության ապահովմանը և նաև կապիտալ ներդրումներին, ինչը կարևոր է այդ խնդիրների լուծման համար: Հարցին, թե այդ պարագայում, երբ է հնարավոր բարելավել ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակը, նախարարը նշեց, որ դա շարունակական աշխատանք է, և իրենց նպատակն էլ քաղաքացիների սոցիալական վիճակը բարելավվելն է, սակայն հստակ ժամանակ չի կարող նշել:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am