Երեկ Լոռու մարզի 22 համայնքներից Ստեփանավան համայնքի միակ թեկնածուն, ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը 15 162 ընտրողից ստացել է 5 028-ի ձայները, դեմ է քվեարկել 112 հոգի։
Ալավերդի համայնքի ընտրությունների միակ թեկնածուն, ՀՀԿ-ից առաջադրված Լոռու մարզպետարանի կանանց եւ երեխաների իրավունքների բաժնի պետ Սասուն Խեչումյանի օգտին 19 412 ընտրողից քվեարկել է 6 914 հոգին։
Մարզի Ախթալա համայնքում անկուսակցական Սուրեն Թամազյանին հաջողվել է հաղթել ՀՀԿ-ական 2-ական թեկնածուների՝ ՀՀԿ-ական Հայկազ Խաչիկյանին եւ Արկադի Թամազյանին։ Նախնական արդյունքներով՝ ընտրված քաղաքապետի օգտին քվեարկել է 1550 ընտրող։ Ախթալայի գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը ստացել է 5 345 ընտրողից 1374-ի կողմ ձայները: Արկադի Թամազյանը, որը Ճոճկան համայնքի նախկին ղեկավարն է եղել, ստացել է թվով ամենաքիչ ձայները՝ 287 ձայն:
Օձունում համայնքապետ է ընտրվել գործող գյուղապետ Արսեն Տիտանյանը, 6226 ընտրողից նրա օգտին է քվեարկել 1885-ը։
12 160 ընտրողից 4 484 հոգի քվեարկել է Տաշիր համայնքի միակ թեկնածու Էդգար Արշակյանի օգտին, դեմ է քվեարկել 55 հոգի։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը