Արագածոտնում ՀՀԿ-ականը պարտվել է
Արդեն տեղեկացրել ենք,որ նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ընտրվել է միակ թեկնածուն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված «Գնթունիք» ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյանը,ստանալով 18 105 ընտրողներից 10 868-ի կողմ ձայները: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում գյուղապետ է ընտրվել համայնքի գործող ղեկավար, անկուսակցական Նորաին Հակոբյանը,ստանալով 2 467 ձայն: Նրա մրցակից Ծաղկահովտին միացած Հնաբերդ համայնքի նախկին ղեկավար Գոռ Հակոբյանը՝ 2366 ձայն: Երրորդ թեկնածուն անկուսակցական Համլետ Սահակյանն էր,նա ստացել է ընդամենը 26 ձայն: Ծաղկահովիտ խոշորացված համայնքին միավորվել են մարզի 10 համայնքներ՝Հնաբերդը,Նորաշենը,Գեղադիրը,Վարդաբլուրը,Գեղաձորը և այլն: Նորաին Հակոբյանը նախկինում եղել է ՀՀԿ-ական,այնուհետև խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել է ՀՅԴ -ի կողմից ,իսկ այժմ անկախ,անկուսակցական թեկնածու է: Պարտված Գոռ Հակոբյանի թեկնածությունը պաշտպանել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը,ով համարվում է մարզի ՀՀԿ-ի պատասխանատուն:
