Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք Վայոց Ձորի մարզում. սպանելուց հետո դին կախել է, որպեսզի կարծեն, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 5-ին, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ, 44-ամյա Արտուշ Զաքարյանի նկատմամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Զաքարյանը կալանավորվել է։ Վերջինս կասկածվում է այս տարվա հուլիսի 12-ին համագյուղացի, 54-ամյա Վազգեն Ս.-ին սպանելու, այնուհետև դին նրա տան նկուղ տանելու և կախելու մեջ։ Նույն օրը դեպքի վայր ժամանած Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ծառայողները դեպքի վայրում կարծել էին, որ Վազգեն Ս.-ն ինքնասպան է եղել, սակայն քննիչի որոշմամբ նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, ինչի շնորհիվ պարզվել էր, որ նրա մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից՝ պարանոցի օրգանների սեղմման արդյունքում, իսկ պարանոցի վերին երորդականի մագաղաթանման ճմլման ակոսն առաջացել է օդի ներգործությամբ և ունի հետմահու ծագում։ Դատաբժիշկը տեղեկացրել էր, որ Վազգեն Ս.-ի մահը անհայտ անձի կողմից նրա նկատմամբ կիրառված բռնության հետևանք է։ ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և ՀՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչների կողմից ձեռնարկված հսկայածավալ, ճիշտ և օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների շնորհիվ սպանությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Ա. Զաքարյանը։ Պարզվել է, որ հուլիսի 12-ին, ժամը 06։40-ից մինչ 09։30-ն ընկած ժամանակահատվածում սպանվածի տան բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ա. Զաքարյանը հարվածել է սպանվածին, իսկ հետո խոտի հակի թելից պատրաստված օղի միջոցով խեղդամահ է արել նրան։ Իր սև գործն անելուց հտո սպանությունը քողարկելու նպատակով նա զոհի մահը ինքնասպանության հետևանք ձևացնելու նպատակով դիակը տեղափոխել է Վազգեն Ս.-ի տան նկուղ, որտեղ էլ մեկ այլ հակի թելից պատաստված օղով դին կախել է նկուղի առաստաղին ամրացված մետաղյա կեռից։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am