Երեկ՝ նոյեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Իջևան քաղաքում գործող «Արմար» ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած «Նիկար-02>» և «Գեղաշեն-02» թիմերի ֆուտբոլային խաղի ավարտից հետո ծեծի է ենթարկվել խաղը սպասարկող գլխավոր մրցավար, Արթիկ քաղաքի բնակիչ, 28-ամյա Դավիթ Մկրտչյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավար է, և երբ խաղն ավարտվել է, նրան են մոտեցել Արտակ, Արամ և Արմեն Խաչատրյանները, ովքեր վիճաբանել են գլխավոր մրցավարի հետ և հարվածներ հասցրել վերջինիս, ինչի հետևանքով նրան պատճառվել է մարմնական վնասվածքներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմեն Խաչատրյանը «Նիկար-02» թիմի ղեկավարն է։ Փաստի առթիվ Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Դ. Մկրտչյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Ա. Ա. Խաչատրյաններին հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը