Մի փոքր էմոցիա Ատոմ Ջանջուղազյանից

2018 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացնել 408.7 մլրդ դրամ, որը գրեթե նույն մակարդակն է ապահովում, որն այս տարվա բյուջեով էր նախատեսված, այսօր խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը:Բայց, ըստ նրա, ոլորտի ընդհանուր ծախսերի նվազում է լինելու հաջորդ տարի: «Մենք ունենք փոքր ինչ-նվազում սոցիալական պաշտպանության ընդհանուր ծախսերի: Եվ ՀՆԱ-ի մեջ նույնպես սոցիալական ոլորտի հատկացումների նվազում է արձանագրվում»,- ասաց Ջանջուղազյանը:Կենսաթոշակների համար նախագծով նախատեսված է 236 մլրդ դրամ՝ այս տարվա 248 մլրդ դրամի փոխարեն:«Այս բացարձակ թվի նվազումը չպետք է տարակուսանք առաջացնի, որովհետև որևէ փոփոխություն տեղի չի ունեցել այն տեսակետից, որ 2018-ի նախագծով շարունակվում է այն մոտեցումը, որ պետք է ապահովել օրենքով ստանձնած պարտավորությունների կատարումը: Մասնավորապես, դա չի նշանակում, որ օրենքով սահմանված շահառուները չեն ստանալու կենսաթոշակները և չեն ստանալու այն չափով, ինչ օրենքով նախատեսված է»,- ասաց նա:Նպաստների համար հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է հատկացնել 78.6 մլրդ դրամ, գրեթե այնքան, որքան այս տարի: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ մարդկանց վիճակը գնալով վատանում է, բայց կառավարությունն այդ ոլորտի հատկացումները կրճատում է: «Շարունակաբար մենք ականատես ենք լինելու, որ ժողովրդի սոցիալական վիճակը վատթարանում է, եթե կա մեկն այստեղ, որ կարող է հերքել, ես կպնդեմ, որ այդ մարդը ոչ թե Հայաստանում ապրում է, այլ գտնվում է: Ինչպե՞ս է ստացվում, որ սոցիալական վիճակի վատթարացմանը զուգընթաց՝ սոցիալական ոլորտի ծախսերը նվազում են: Արդյոք այս մոտեցումը չի՞ հակասում Սահմանադրությանը՝ համաձայն որի՝ Հայաստանը սոցիալական պետություն է, և Հայաստանում բարձրագույն արժեքը մարդն է»,-հայտարարեց Գ. Պետրոսյանը:   «Այդ մոտեցումը չի հակասում Սահմանադրությանը: Սոցիալական ոլորտի հատկացումներն ընդամենը 0.1 տոկոսով են նվազել:Եթե մենք պատկերացնենք, որ մեր երկրում միայն սոցիալական ծախսերով է մարդկանց սոցիալական վիճակը բարելավվելու, մտավախություն ունեմ, որ մենք դատապարտված կլինենք ձախողման: Սոցիալական բանգավառի ծախսերը, լինելով չափազանց կարևոր, չեն փոխարինում մարդուն աշխատելով իր կենսամակարադկը բարձրացնելու հնարավորություն տվող ծրագրերին: Ասում եք՝ վատացել է, կխնդրեմ ասեք՝ ինչո՞վ: Գործազրկությունն առաջին կիսամյակում 19 տոկոսից դարձել է 17.8 տոկոս՝ այն դեպքում, երբ աճել է ակտիվ բնակչության թիվը: Հիմա այդ մարդկանց համար վիճակը վատացե՞լ է, թե՞ լավացել: Միայն պնդումը, որ վատացել է, իր մեջ ավելի շատ էմոցիա է պարունակում, իսկ թվերը մի քիչ հակառակն են ցույց տալիս»,-ասաց Ջանջուղազյանը:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am