ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը` ՔԿ-ում

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե ու հարցաքննել:

Հարցաքննության առիթը եղել է ֆեյսբուք սոցիալական ցանցով օգտատեր «Ռուբեն Կասյանից» ուղարկված նամակը Ռուբեն Ռուբինյանին, որով նրան հայտնել են, որ ՔՊ գրասենյակը պայթեցրել են:

Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն ՔՊ-ական պատգամավորների տան եւ գրասենյակների պայթյունի դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնել, եւ վարույթի շրջանակում կալանավորված 3 անձինք կան, որոնք չեն ընդունում առաջադրված մեղադրանքը:

Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը:

Քննիչի Հարցը. Ի՞նչ տեղեկություններ կարող եք հայտնել, որոնք կարող են կարեւոր նշանակություն ունենալ սույն քրեական վարույթի համար:

Պատասխան. «Ռուբեն Կասյան» անունով, ամենայն հավանականությամբ կեղծ օգտատիրոջից, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Messenger հավելվածից ստացել եմ հաղորդագրություն, որն ինձ ուղարկվել է 2024 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 16:06-ին: Հաղորդագրության բովանդակությունը եղել է այն, որ նշված օգտատերը, օգտագործելով հայհոյանքներ, ինձ հայտնել է, որ մեր գրասենյակը պայթեցրել են: Չեմ հիշում, թե այդ հաղորդագրությունը ես կարդացել եմ Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրված լինելու մասին լուրն իմանալուց առաջ, թե հետո: Այն օրը, երբ լրատվամիջոցներից տեղեկացել եմ, որ ՔՊ գրասենյակի մոտ ռումբ է տեղադրված եղել, Ալեն Սիմոնյանից իմացել եմ նաեւ, որ պայթյունի մասին հաղորդագրություն է ստացել Ռոմանոս Պետրոսյանը, որից հետո հիշել եմ ինձ ուղարկված հաղորդագրության մասին: Կապվել եմ Ռոմանոս Պետրոսյանի հետ, ով հաստատել է նշված հանգամանքը, նրանից տեղեկացել եմ, որ հաղորդագրությունը ստանալու դեպքով՝ դիմել է իրավապահ մարմիներին : Նրան խնդրել եմ ինձ ուղարկված հիշյալ հաղորդագրության մասով նույնպես դիմել իրավապահ մարմիններին եւ այդ նպատակով ուղարկել եմ հաղորդագրության «սքրինշոթը»: Նշեմ, որ բացի հիշյալ հաղորդագրությունից, «Ռուբեն Կասյան» օգտատիրոջ հետ որեւէ տեսակի հաղորդակցություն չեմ ունեցել, տեղյակ չեմ, թե ով է այդ էջի փաստացի օգտատերը:

ՀԱՐՑ. Ըստ Ձեր կողմից ներկայացված փաստաթղթի բովանդակության՝ Դուք եւ «Ռուբեն Կասյան» օգտատերն ունեք մեկ ընդհանուր ընկեր, այն է՝ «Համլետ Մկրտչյան» օգտատերը: Ի՞նչ կարող եք հայտնել «Համլետ Մկրտչյան» օգտատիրոջ մասին:

Պատասխան. Որեւէ տվյալ չեմ կարող հայտնել: Չեմ ճանաչում կամ չեմ հիշում: Ներկայումս նայեցի իմ էջը ու տեսա, որ «Ռուբեն Կասյան» օգտատիրոջ հետ արդեն ունենք եւս մեկ ընդհանուր ընկեր՝ Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանը: Նշեմ, որ «Ռուբեն Կասյան» օգտատերը նաեւ ինձ է ընկերության հայտ ուղարկել ֆեյսբուքով, սակայն ես այն չեմ ընդունել: Հստակ չեմ կարող ասել, թե երբ է ուղարկված եղել ընկերության հայտը. այդ մասին իմացել եմ նրա հաղորդագրությունը կարդալուց հետո:

ՀԱՐՑ. Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Սարգսյանի կազմակերպմամբ Արշամ Գալստյանը, Էդուարդ Պետրոսյանը եւ Վահագն Հովհաննիսյանը կատարել են սույն քրեական վարույթով քննության առարկա ահաբեկչությունները: Ի՞նչ կասեք այդ մասին, նշված անձանց ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ:

Պատասխան. Ձեր հարցում նշված անձանցից ոչ ոքի չեմ ճանաչում:

ՀԱՐՑ. Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ահաբեկչության մասին հիշատակված բովանդակությամբ հաղորդագրություններ են ուղարկվել հենց Ձեզ եւ Ռոմանոս Պետրոսյանին:

Պատասխան. Չգիտեմ:

ՀԱՐՑ.Վերը հիշատակված հաղորդագրությունը ստանալուց հետո Ձեր կյանքին առողջությանը կամ գույքին սպառնացող վտանգ զգացե՞լ եք, այն Ձեզ համար տագնապի, անհանգստության զգացողություններ առաջացրե՞լ է, թե՞ ոչ:

Պատասխան. Սկզբում չեմ զգացել, քանի որ հաղորդագրությունը չեմ կապել ահաբեկչության հետ: Սակայն երբ հետագայում՝ 2024 թվականի փետրվարի 26-ին, տեղեկացա ՔՊ գրասենյակի մոտ ռումբ տեղադրված լինելու մասին եւ խոսեցի Ռոմանոս Պետրոսյանի հետ, բնականաբար անհանգստացա: Ի դեպ նշված հաղորդագրությունը տեսել եմ, քանի որ բացել եմ իմ Messenger-ի «սպամ» բաժինը. ուստի հնարավոր է, որ այլ անձիք նույնպես կան, ովքեր ստացել են նման հաղորդագրություններ, սակայն չեն տեսել, քանի որ «սպամ»-ը չեն բացել:

ՀԱՐՑ. Նախկինում Ձեր կյանքին, առողջությանը կամ գույքին վնասելու սպառնալիքներ ստացե՞լ եք, թե՞ ոչ, Ձեր նկատմամբ նման գործողություններ երբեւէ կատարվե՞լ են, թե՞ ոչ:

Պատասխան. Գործողություններ չեն կատարվել, բայց սպառնալիքներ բազմիցս ստացել եմ: Դրանք չեմ գնահատել լուրջ կամ իրական. գտել եմ, որ իմ քաղաքական գործունեությամբ պայմանավորված վիրավորանքներ են: Իմ անձի վերաբերյալ նախկինում ստացած սպառնալիքները չեմ կարող կապել ցուցմունքումս նշված եւ ներկայացված հաղորդագրության հետ: Ցուցմունքիս ավելացնելու ոչինչ չունեմ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 30․ 10․ 24 թ համարում։

դիտվել է 334 անգամ
Լրահոս
Տարեկան 50 մլն-ի թալան․ դուք էս խայտառակ թվերը լսե՛ք․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ի՞նչ խուճապի մեջ է Նիկոլ Փաշինյանը․ Արփինե Սարգսյանի արձագանքը (video) #ՈՒՂԻՂ․ Զատուլինը տվեց Նիկոլի ճիշտ գնահատականը․ սպասեք զարգացումների․ Հայկ Այվազյան (video) Կոռեկտ պահեք ձեզ․Չասեմ՝ ձեզանից քանիսը հերթ էին կանգնում խմբագրությունների առաջ, որ հարցազրույց տային (video) Թեժ բանավեճ Գեղամ Մանուկյանի և Արփինե Սարգսյանի միջև (video) Մարտունի քաղաքում բախվել են «Mazda»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. կեսգիշերն անց դատապարտյալները փրկել են խցակցի կյանքը Արա՛ Նիկոլ, արա՛, ես քեզ եմ կանչում բանավեճի․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ոչ մի զբաղվածություն չի կարող արդարացում լինել Աստծո հետ հանդիպումից փախչելու համար. Տեր Աբրահամ Կռիվ ԱԺ-ում․․․ «Գողական ես հա՞ գնում», «Գողականը ձեր շեֆերն են ու շեֆերի շեֆերը» (video) Թեժ վիճաբանություն՝ ԱԺ-ում․ «Հա, կարանք ձեզ լիքը բան ասենք, ո՞վ եք դուք» (video) Փաշինյանը պատերազմի սպառնալիքը դարձրել է կոպիտ քաղաքական գործիք. Օսկանյան «Yourshop.am», «L'Arôme.am», «Tevosyans Perfume» էջերը շահագործողը տուգանվել է՝ հանրահայտ ապրանքային նշանների ներքո ոչ օրիգինալ օծանելիք իրացնելու համար Երջանիկ լինելը մարտահրավեր է մարդու համար. հրա՞շք չէ, երբ առավոտյան կարող ես աչքերդ բացել և լույսի շողը տեսնել. Հայր Զաքարիա Փաշինյանն առաջին ղեկավարն է, որ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում․ Արմեն Աշոտյան (video) Պատանդ պահելով Գարեգին Բ-ին և արգելելով նրան մեկնել Թբիլիսի՝ այս վարչախումբն ապացուցում է, որ զուրկ է որևէ սրբությունից «Սևացած հոգով դիվահա՛ր․․․ քո ներսից են քեզ կրծելու»․ Արշակ Զաքարյան (video) Իշխանությունները հանկարծ հիշել են արցախցիների խնդիրների մասին՝ ներարցախյան տիրույթում ատելություն սերմանելով տարբեր խմբերի միջև. Աբրահամյան Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Մունաթի մատերիալ, պետական ռեկետի զոհ․ ինչու Փաշինյանը «պայթեց» (video) Կաթողիկոսի խափանման միջոց փոխելու վերաբերալ միջնորդություն չի ստացվել․ ՔԿ Բյուրեղավանում մի խումբ անչափահասներ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել տարեց տղամարդու նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Նիկոլը վախեցած է․ Ալիևը հետ է ուզելու 5 միլիարդը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ՀՀ-ում սեռական բռնության ենթարկված 14-ամյա աղջկա գործով ՄԻԵԴ վճռի կատարումը քննվել է ԵԽ նստաշրջանում Պարսից ծոցի երկրները հայտնել են ԱԹՍ-ների նոր գրոհների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am