«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի ու ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հարաբերությունները լավ չեն, ինչը նորություն չէ: Բայց ասել միայն, որ նրանց հարաբերությունները լավ չեն, նշանակում է ոչինչ չասել:
Մեր հավաստի տեղեկություններով՝ վարչապետն ու նախարարը անձնական հակակրանք են զգում միմյանց նկատմամբ. վաչապետը, արդեն տևական ժամանակ է, պաշտոնական մակարդակից դուրս, ընդհանրապես չի խոսում Արծվիկ Մինասյանի հետ, նույնիսկ բարև չի տալիս նրան:
Կարեն Կարապետյանի համար թեև Արծվիկ Մինասյանն անընդունելի է, բայց չի էլ կարող նրան ստիպել հրաժարվել պաշտոնից, քանի որ դա կոալիցիոն գործընկերության շրջանակներում է կարգավորվում, և այդ հարցն իր որոշելիք հարցերի շրջանակից դուրս է: Այսինքն՝ որքան էլ չսիրի վարչապետն իր նախարարին, միևնույն է՝ նրանից ազատվել չի կարող:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արծվիկ Մինասյանն էլ ընդհանրապես չի փորձում շտկել իրավիճակը: Ավելին, երբեմն նեղ շրջապատում, երբեմն էլ՝ հրապարակային դեմարշ է անում Կարեն Կարապետյանի, նրա դիտարկումների, մտքերի դեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը