ԵՄ-ն ձգտում է քաղաքական երկխոսություն հաստատել Իրանի հետ եւ վերականգնել փոխշահավետ տնտեսական հարաբերությունները, ինչը դրական ազդեցություն կունենա Իրանի հարեւան երկրների իրադրության վրա:
Այդ մասին, Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Ես վստահ եմ, որ նորովի համագործակցությունն օգտակար կլինի ոչ միայն Իրանի եւ Եվրամիության քաղաքացիների համար, այլեւ դրա դրական հետեւանքները կզգացվեն ամբողջ տարածաշրջանում ու նախ եւ առաջ, իհարկե, Իրանի հարեւան երկրներում»,- ասել է նա:
Ավելի վաղ Մոգերինին հայտարարել է, որ մտադիր է Իրան այցելել այս տարվա գարնանը, սակայն առաջիկա այցի ամսաթիվն առայժմ որոշված չէ: Նա գործակալությանը հավաստել է, որ մտադիր է Իրան այցելել Եվրամիության այլ հանձնակատարների հետ, որպեսզի «քննարկի տարածաշրջանային համագործակցության եւ երկկողմ ձեւաչափով համագործակցության հարցերը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը