Նոյեմբերի 5-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումներն ուսումնասիրել են ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև աշխատանքային խմբեր են գործուղվել մարզեր: Ուսումնասիրվել է զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում տեղ գտած՝ ընտրություններին առնչվող 52 հրապարակում: Դրանք վերաբերել են տեղամասային կենտրոններին հարող տարածքում խմբերով հավաքվելուն, մեքենաների կուտակումներին, քվեարկության գաղտնիությանը, ընտրողներին կաշառք բաժանելուն, քաղաքացիներին ուղղորդելու դեպքերին, ընտրատեղամասերի կահավորման, ինչպես նաև ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերին: Ընտրախախտումների վերաբերյալ արձանագրված դեպքերից 16-ով բարձրացված հարցերը հաստատվել են, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքի արդյունքում արագացված ընթացակարգով ստացել են լուծում: Որոշ դեպքերում տեղամասային կենտրոններում վերացվել են նաև մարդկանց և մեքենաների կուտակումները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առանձին ուսումնասիրել է նաև լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկությունները: Թեժ գծին ստացված 2 բանավոր բողոքներից 1-ը վերաբերել է լրագրողական տեղեկատվություն հայցելուն, մյուսը՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն: Այդ առումով, մասնավորապես, «Ցայգ» հեռուստաընկերության «Այսօր» լրատվականի նկարահանող խմբի աշխատանքներին խոչընդոտելու, ինչպես նաև Ախուրյանի թիվ 32/01 տեղամասային կենտրոնում ընտրողներին կաշառք բաժանելու վերաբերյալ տվյալները քրեական դատավարության շրջանակում ստուգման համար կուղարկվեն քրեական հետապնդում իրականացնող մարմնին:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը