Անկուսակցական թեկնածուն հաղթեց գործողին/տեսանյութ/

Երեկ՝ նոյեմբերի 5-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի վարչական շրջանում խոշորացված համայնքներում տեղի ունեցավ քաղաքապետի ընտրություն։ Թեկնածուներն էին գործող քաղաքապետ Յուրա Ավալյանը, ում պաշտպանում էր Հանրապետոական կուսակցությունը և անկուսակցական Վազգեն Ադամյանը։ Մինչ ընտրությունները, գործող քաղաքապետն իր ընտրողների հետ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ ինքնավստահ հայտարարում էր, որ հաղթանակն իր գրպանում է, «հեչի պես, քնած 5000-ից ավելի ձայն է հավաքվելու», մինչդեռ երեկ ընտրություններն ապացուցեցին հակառակը. գործող քաղաքապետ Յուրա Ավալյանը ստացել է 1422 ձայն, իսկ անկախ թեկնածու, անկուսակցական Վազգեն Ադամյանը՝ 4350 ձայն։ Ճամբարակցիներն ընտրություններից հետո միմյանց շնորհավորում էին փայլուն հաղթանակի համար ու ասում. «Վերջապես ազատվեցինք Յու. Ավալյանի պաշտոնավարումից ու հավատում ենք մեր նորընտիր քաղաքապետ Վ. Ադամյանին, ով մեր մատից փուշ կհանի ու նրան հաճախակի կտեսնենք Ճամբարակի ու խոշորացված համայնքների փողոցներում, բնակչության հետ խոսք ու զրույց անելուց, մեր դարդին դարման լինելուց, այլ ոչ թե Ավալյանի նման թափանը լցրած, նստատեղը կմաշեցնի բազկաթոռին։ Այստեղ են ասում՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում»։ Ինչպես ավելի վաղ Ճամբարակից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 22-ին Ճամբարակ քաղաքի կենտրոնական փողոցում տեղի էր ունեցել Ճամբարակի քաղաքապետի թեկնածու, ծնունդով արծվաշենցի Վազգեն Ադամյանի նախընտրական հանդիպումը իր ընտրողների հետ: Հանդիպումը բավականին մարդաշատ էր և հիմնականում մեծ թիվ էին կազմել երիտասարդները, ովքեր ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մենք մեր ավագ սերնդից շատ բան ենք սովորել ու կյանքում չենք մոռանա ավագ սերնդի կատարած այն լավ ու բարի գործերը, որ նրանք են արել: Այսօրվա ավագ սերունդը 90-ականներին անառիկ է պահել սահմանը, ու այդ սերունդը այն թվերին մեր նման երիտասարդ էր: Հիմա ուզում ենք նորամուծություն: Հազիվ ենք համոզել Վազգենին, որպեսզի համաձայնվի իր թեկնածությունը դնի նոյեմբերի 5-ի Ճամբարակի քաղաքապետի ընտրություններում: Վստահ ենք նրա ուժերին, քանի որ մեր նման թիկունք ունի: Որոշ մարդիկ ամբաղ-զամբաղ չարախոսում են, թե Վազգենի թիկունքին ինչ-որ պաշտոնավորներ են կանգնած, այդ ամենը հերյուրանքներ են. նրա թիկունքին կանգնած է հող հայրենիքը սիրող քաղաքացին՝ Ճամբարակցին, նրա թիկունքում կանգնած է երիտասարդը, ով չի ուզում արտագաղթի իր երկրից, իր հողուջրից: Վստահ ենք, որ նոյեմբերի 5-ին մեր երիտասարդ թեկնածուն հաղթելու է ընտրություններում, ինչպես որ 90-ական թվականներին մեր ավագ սերունդը հաղթեց Արցախյան պատերազմում»: Ելույթներով հանդես էին եկել թեկնածուի ուսուցիչներն ու ուսուցչուհիները, ովքեր համառոտ ներկայացրել էին թեկնածուի կյանքն ու գործունեությունը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ կառավարության ընդունված որոշման համաձայն՝ մի քանի համայնքներ միացվել և խոշորացվել են և նոյեմբերի 5-ին ընտրություններին մասնակցելու են 10 գյուղից ավելի բնակիչներ, ինչից հետո այդ գյուղերը դառնալու են մեկ միասնական մարմին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am