Իրավաբան.net-ը շարունակում է ներկայացնել ՊԵԿ վարչությունների պետերի հայտարարագրված եկամուտներն ու ունեցվածքը: Նախորդ մասում անդրադարձել էինք ՊԵԿ Ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի, Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման և Իրավաբանական վարչություններին:
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետը Միքայել Փաշայանն է:
Նա որպես անշարժ գույք է հայտարարագրել երկու բնակարան և մեկ այգետնակ (ամառանոց):
Պաշտոնը ստանձնելու պահին նրա դրամական միջոցները կազմել են 29.000.000 դրամ, 42.000 դոլար և 39.000 եվրո: Միքայել Փաշայանի եկամուտը ստացվել է աշխատավարձից՝ 5.148.388 դրամ:
Տիգրան Կիրակոսյանը ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետն է:
Պաշտոնյան որպես անշարժ գույք է հայտարարագրել 3 հողամաս, ավտոտնակ, հողին ամրակայված այլ անշարժ գույք, 4 տարբեր բազմամյա տնկիներ: Որպես շարժական գույք է հայտարարագրվել Toyota Avalon 3.5 մակնիշի մարդատար և երկու բեռնատար՝ Ford Transit TD 2.4 և UAZ 3303 մեքենաներ:
Տիգրան Կիրակոսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 8.500.000 դրամ, 73.000 դոլար և 28.000 եվրո:
Նրա եկամուտները ստացվել են 3 աղբյուրից՝ աշխատավարձից, որը կազմում է 4.450.148 դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարից կամ այլ հատուցումից՝ 1.350.000 դրամ, փոխառության կամ վարկի դիմաց ստացված տոկոսագումարից՝ 5.362 դոլար:
ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետն Արման Պողոսյանն է:
Պաշտոնավարում է 2016 թվականից:
Նա իր հայտարարագրում որպես անշարժ գույք է նշել բնակարան, անհատական բնակելի տուն, երկու հողամաս:
Պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ որպես փոխառություն հանձնած է եղել 10.000.000 դրամ և 115.395 դոլար: Նրա դրամական միջոցները կազմել են 9.700.000 դրամ, 3.500 դոլար, 2.200 եվրո:
Արման Պողոսյանի եկամուտները կազմել են 8.731.099 դրամ, որից 6.901.099 դրամը աշխատավարձից, 1.830.000 դրամը տրված փոխառության դիմաց ստացված տոկոսագումարից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը