Ինչո՞ւ պատերազմի օրերին ազատեցին ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետին․ 168․am

168․am-ը գրում է․ Հոկտեմբերի 15-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը 2019-2024թթ. հանցավորության վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել էր. «2019-2024թթ. բացահայտվել է սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված 86 հանցագործություն, որից պետական դավաճանության 28 դեպք՝ զուգորդված լրտեսությամբ, ինչպես նաև՝ լրտեսության 2 դեպք»։


168.am-ն անդրադարձել էր ԱԱԾ տնօրենի ներկայացրած այս թվային պատկերին և, մասնավորապես, հիշեցրել, որ 2023 թվականին մեր հարցմանն ի պատասխան՝ նրանք հայտնել էին, որ՝ «2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում պետական դավաճանության դեպքերով նախաձեռնվել և քննվել է 39 քրեական վարույթ»:

Իսկ հոկտեմբերի 16-ին մենք գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով ներկայացնել թվային այս տարբերության պատճառը:

Մոտ մեկ շաբաթ հետո ԱԱԾ-ն իր պատասխան գրության մեջ այս առնչությամբ հայտնել է.

«Պետական դավաճանության և զուգորդված լրտեսության դեպքերի ու դրանց փաստով նախաձեռնված քրեական վարույթների թվային տարբերության մասով հարկ է նշել, որ ենթադրյալ հանցագործության մեկ դեպքին կարող են մասնակից լինել տարբեր անձինք, ովքեր կարող են հանդես գալ կատարողի կամ այլ հանցակիցների դերում, որոնց վերաբերյալ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանմամբ կարող են անջատվել նոր քրեական վարույթներ և տարբեր ժամանակագրությամբ հասնել նախաքննության ավարտի, ուստի հանցագործության դեպքերի և իրականացված վարույթների թվային տարբերությունը ողջամիտ է»:

Այս համատեքստում ԱԱԾ-ին խնդրել էինք ներկայացնել, թե 2024 թվականի հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում Արմեն Աբազյանի ներկայացրած պետական դավաճանության 28 դեպքից քանի՞սն է առնչվում 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակահատվածին և քանի՞սը՝ դրանից առաջ և հետո: Նույնը նաև լրտեսության դեպքերի հետ կապված էինք հարցրել:

Մեր հարցադրմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից նշել են, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունմամբ պայմանավորված՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այլևս նախաքննություն չի իրականացնում, այսինքն՝ հայցվող տեղեկության տրամադրումը դուրս է իրենց լիազորությունների շրջանակից, պետք է դիմել ՀՀ քննչական կոմիտե, ինչը մենք անպայման կանենք:

168.am-ն ԱԱԾ-ին ուղարկած իր հարցման մեջ հիշեցրել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին պաշտոնից ազատել էին ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանին, և, որ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը», դա ներկայացրել էր լրտեսական ցանցի բացահայտման գործողությունների համատեքստում:

Ըստ այդմ՝ ԱԱԾ-ից փորձել ենք պարզել Լևոն Շահումյանի ազատման պատճառը, արդյո՞ք նրանք տեղյակ են դրա մասին, կամ՝ որքանո՞վ է «Հայկական ժամանակի» գրածը համապատասխանում իրականությանը, որ Շահումյանը՝ որպես ՀՀ-ում հակապետական գործունեություն ծավալած ցանցի գոյության, դրա բացահայտման և գործունեության կասեցման համար պատասխանատու, թերացել է իր պարտականությունների կատարման հարցում:

Ի դեպ, մենք միաժամանակ փորձել ենք պարզել՝ ԱԱԾ-ում տեղյա՞կ են, թե ինչու 2020 թվականի հոկտեմբերի 8-ին էլ ԱԱԾ տնօրենին ազատեցին, որն այդ ժամանակ Արգիշտի Քյարամյանն էր, և որքանո՞վ իրար հետ կապ ունեն մեկ օրվա տարբերությամբ այս երկու ազատումները:

Նշենք, որ ԱԱԾ ռազմական հակահետախուզության նախկին պետ Լևոն Շահումյանի ազատման պատճառը 2023 թվականի ապրիլին ևս փորձել էինք պարզել, ուստի առիթից օգտվելով՝ ԱԱԾ-ն հղում է արել 2023 թվականի ապրիլի իրենց պատասխան գրությանը՝ համարելով, որ այդտեղ սպառիչ պատասխան են տվել նշված հարցի առնչությամբ:

Իսկ ինչ էր ասել ԱԱԾ-ն այդ ժամանակ: Ուժային կառույցից նախ հիշեցրել էին, որ օրենսդրությամբ ԱԱԾ անմիջական ղեկավարումն իրականացնում է ԱԱԾ տնօրենը, այնուհետև շարունակել, որ «ազգային անվտանգության մարմինների համապատասխան ծառայողների ընտրությունն ու փոխարինումը բխում է ինչպես ազգային անվտանգության ծառայության առջև դրված խնդիրների կարևորությունից, առանձնահատկություններից և դրանց լուծման հրատապությունից, այնպես էլ իր լիազորությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունից»:

 

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Լևոն Շահումյանը ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետի իր լիազորություններն արդյունավետ չի իրականացրել:

Եվ արդյո՞ք վերը նշված պատճառները կարող են տարածվել նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնից 2020 թվականի հոկտեմբերի 8-ին ազատված Արգիշտի Քյարամյանի վրա, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը թույլատրել է նրան առանց որևէ պաշտոնի շարունակել լինել Արցախում, իսկ հետո վստահել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը և զգալի դերակատարում ունենալ 44-օրյայի պարտության մեղավորներ գտնելու գործում:

Թե ինչ կլինի հետո և արդյո՞ք Փաշինյանը կհիշի՝ ինչի համար Քյարամյանին հեռացրեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից պատերազմի օրերին, ժամանակը ցույց կտա:

դիտվել է 3128 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am