Գորիսի քաղաքապետի թեկնածուն, լսելով, որ Կապի նախարարությունը հայտնաբերել է իր անօրինականությունները՝ սկսել է նեղսրտել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համապատասխան վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Գորիս քաղաքի ներքաղաքային երթուղում շահագործվում են մրցույթով չընդգրկված տրանսպորտային միջոցներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախարար Վահան Մարտիրոսյանի կարգադրությամբ նախարարության համապատասխան վարչության աշխատակիցները մեկնել են Գորիս և տեղում պարզել են, որ Mercedes Sprinter մակնիշի 01 ՏՏ 090 համարանիշի, Mercedes Sprinter մակնիշի Y 250 MA 777 համարանիշի սպիտակ գույնի տրանսպորտային միջոցները անօրինական շահագործվում են որպես ներքաղաքային տրանսպորտային միջոց: Հայտնաբերված փաստերի հիման վրա Տրանսպորտի նախարարության և Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողների հետ համատեղ աշխատանքի արդյունքում, ժողորդի լեզվով ասված՝ «լևի գիծ մտած» ավտոմեքենաները հայտնաբերվել և տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք: Այդ ընթացքում Mercedes Sprinter մակնիշի 01 ՏՏ 090-ի վարորդը հրաժարվել է փաստաթղթեր տրամադրելուց և արձանագրությունը ստորագրելուց: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ունի տեղեկություններ, որ կան ևս մի քանի տրանսպորտային միջոցներ և դրանց հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են անհրաժշետ միջոցառումներ: Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ տրանսպորտային այդ միջոցները անօրինական ճանապարհով իբրև բարեգործություն կատարվում է Գորիսի քաղաքապետի թեկնածու Առուշ Առուշանյանին, ով իմանալով, որ իր անօրինականությունները հայտնաբերվել են, սրտնեղել է ընկերների մոտ ու սկսել է «Գյուլնազ տատու հեքիաթները պատմել», թե՝ լավ բան եմ անում, չեն թողնում: Ի դեպ՝ գորիսեցիները մեզ հետ զրույցում ասում էին, որ տարիներ առաջ քաղաքապետի Մեծն թեկնածուն փորձել է զարտուղի ճանապարհներով օրենքով գող դառնալ, սակայն Երևանից այնպես են վռնդել գողական հավաքի մասնակիցները ու տեսնելով, որ նպատակին չի հասել, հիմա էլ հայտնի սփրայթի շշի նման կրկին փորձում է մտնել գործադիր մարմին, ինչի համար էլ գորիսեցիները նրա վերաբերյալ մի քանի անեկդոտներ են հնարել, որոնից մեկը նա է, թե՝ «օրենքով գող չկարցավ դառնա, հիմա ուզում է դառնա քաղաքապետ, որ գոնե մի անգամ կեղծ բարեգործության տակ մտնի Գորիսի բանտ»:  

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am