Ճամբարակում վիճաբանություն է սկսվել հանձնաժողովի նախագահի և վստահված անձի միջեւ

Ճամբարակի 20/29 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1793 անձ: Tert.am-ի թղթակիցը տեղից հաղորդում է, որ 14:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 543 ընտրող: Ընտրությունների ընթացքին ընտրատեղամասում հետևում են նաև երկու դիտորդական կազմակերպություններ՝ «Համազգային երիտասարդական ասոցիացիա»-ն և «Ազատ երիտասարդների խորհուրդ» կազմակերպությունը: Ըստ հանձնաժողովի նախագահի`միայն մեկ հոգու մատնահետքի ճանաչման հետ կապված խնդիր է առաջացել, որն էլ կարգավորվել է: Ճամբարակում ինքնաառաջադրված Վազգեն Ադամյանի վստահված անձը՝ Թարխան Խոչոյանի մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ ընտրությունները խաղաղ են ընթանում, ավելին՝ իրենք գոհ են ընտրողների ակտիվությունից։ Վազգեն Ադամյանի մեկնաբանությունից քիչ անց սակայն տեղամասում խնդիր առաջացավ ընտրողներին ուղեկցողների հետ կապված: Մասնավորապես, ընտրությանը մասնակցող մի տղամարդ, որն, ըստ Ադամյանի կողմնակիցների, ալկոհոլի ազդեցության տակ էր, իր գրանցման թերթիկը ճմրթել էր: Ադամյանի վստահված անձինք պահանջեցին, որ տվյալ տղամարդուն պետք է ուղեկցող լինի, իսկ սա հանձնաժողովի նախագահին դուր չեկավ: Վերջինս ասաց, որ հարբած մարդուն ուղեկցող չի հասնում: Այստեղ վիճաբանություն սկսվեց հանձնաժողովի նախագահ Իրինա Աթաբեկյանի և Ադամյանի վստահված անձ Թարխան Խոչոյանի միջև: Հանձնաժողովի նախագահը հայտարարեց. «Արդեն համը հանում եք, բոլորին ի՞նչ է, ուղեկցո՞ղ է պետք»: Հանձնաժողովի նախագահն այնուհետև շարունակեց, թե Ադամյանի վստահված անձը՝ Թարխան Խոչոյանը «լրագրողներ է տեսել և ուզում է դրսևորվել: Խոչոյանն էլ իր հերթին պատասխանեց. «Էդ որ էն կողմից են գալիս, (Յուրա Ավալյանի կողմնակիցներին նկատի ունի) կարելի է, իսկ որ էս կողմից են գալիս, չի՞ կարելի»: Հանձնաժողովի նախագահը Խոչոյանից պահանջեց իր հետ բարձր տոնով և ձեռքերով չխոսել, Խոչոյանն էլ պատասխանեց. «Լավ եմ անում»: Այնուհետև հանձնաժողովի նախագահը ընտրական օրենսգիրքը վերցրեց ձեռքը. փորձում էին հասկանալ, թե ըստ օրենքի ում է ուղեկցող հասնում: Ինչպես Tert.am-ին հայտնեց հանձնաժողովի նախագահը`ընտրողներից 32-ը ուղեկցողի օգնությամբ է մասնակցել ընտրության: Ի դեպ`Ադամյանի ներկայացուցիչներից մեկն էլ ասաց, որ քիչ հետո ինքն էլ է մասնակցելու ընտրության և վստահված անձ է խնդրելու: Դիտարկմանը, թե բոլորը գյուղում ուղեկցողո՞վ են մասնակցելու ընտրությանը, նա պատասխանեց. «Ես եմ` տառաճանաչ չեմ, գյուղի կեսը դպրոց չի գնացել»: Tert.am-ը նաև զրուցեց Իրինա Աթաբեկյանի հետ՝ հասկանալու`ի վերջո ի՞նչ կատարվեց։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ օգնողի ինստիտուտից օգտվող անձանց մի մասին ուղեկցում են (օգնելու համար)Ադամյանի վստահված անձինք՝ հաճախ խախտելով օրենքը: Իսկ օրենքը, ըստ հանձնաժողովի նախագահի, պահանջում է որևէ մեկին չօգնել, մինչև հանձնաժողովի նախագահը թույլտվություն չտա։ «Սակայն շատ դեպքերում չեն սպասում, գալիս են, ասում են՝ կույր է, և մարդկանց տանում են ընտրության»,– ասաց նա: Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am