Պուտինի ու ՀՀ երկու հակառակորդների պրեսինգն ընդդեմ Հայաստանի

Շարունակվում են օրերս Թեհրանում կայացած բանակցությունների վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ ստացվել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է ադրբեջանական խողովակաշարով դեպի Իրանի հյուսիս գազամատակարարման պլանները։ Այս մասին նա նշել է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների՝ Թեհրանում կայացած բանակցությունների արդյունքներում. «Կցանկանայի ուշադրություն հրավիրել այն բանին, որ չնայած մեր երկրներից յուրաքանչյուրում այդ ածխաջրածինների մեծ արտադրությանը, որքան էլ տարօրինակ հնչի, կա հետաքրքրություն այդ հումքը միմյանց մատակարարելու մեջ՝ նկատի ունենալով ներքին լոգիստիկան։ Օրինակ, մենք հաստատում ենք Ադրբեջանի խողովակաշարային տրանսպորտային համակարգերով դեպի Իրանի հյուսիս գազ մատակարարելու մեր պատրաստակամությունը, ինչը կարող է մեր գործընկերների համար տնտեսական նպատակահարմարություն ներկայացնել»։ Պուտինը հարկ է համարել նաև ընդգծել , որ Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը հանդիսանում են ածխաջրածինների խոշոր արտադրողներ։ «Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է մրցակցենք։ Դա նշանակում է, որ մենք պետք է համակարգենք մեր ջանքերը»,-ընդգծել է նա: Նա առաջարկել է նաև ուժեղացնել երեք պետությունների հատուկ ծառայությունների միջև համակարգումը՝ ահաբեկչության դեմ պայքարում։ Այսպիսով, Պուտինը, փաստացի, հաստատել է Ռուսաստանի ծրագրերը Իրանի հյուսիս Ադրբեջանով անցնող խողովակաշարով գազ մատակարարելու մասին՝ ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների արդյունքում: Սա այն դեպքում, երբ Հայաստանն Իրանի հետ չի կարողանում երկաթուղի վերագործարկել, իսկ հայ-իրանական գազային բանակցություններն այդպես էլ արդյունք չեն տալիս, և ՀՀ քաղաքացիները ստիպված են բացառապես օգտվել ռուսական գազային ծառայություններից: Եվ այս ամենում՝ Հայաստանը բախվում է ռուսական մենաշնորհային դիրքի «պտուղներին»: Բացի այդ, Պուտինը ներկայացրել է, թե ինչ հարցեր են քննարկել. «Մենք մանրամասն գնահատել ենք տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, իրանական միջուկային պայմանագրի հետ կապված հարցերը և, իհարկե, Սիրիայում տիրող իրավիճակը: Կցանկանայի նշել, որ Իրանի հետ աշխատում ենք բավականին արդյունավետ»: Արդեն իսկ հայտնի է, որ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձևաչափով հաջորդ գագաթաժողովը կանցկացվի ՌԴ-ում 2018-ին: Բայցև հետաքրքրական էր, որ թե Ռուսաստանը որ ձևաչափում է կարևորում անվտանգության հարցերը... Ահա, Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը ընդգծել են տարածաշրջանում հակամարտությունների շուտափույթ կարգավորման կարևորությունը: Դրա վերաբերյալ հիշատակվել է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Կրեմլի մամլո ծառայությունը: «Կողմերն ընդունում են, որ չկարգավորված հակամարտությունները տարածաշրջանում էական խոչընդոտ են տարածաշրջանային համագործակցության համար, և դրա հետ կապված՝ ընդգծում են միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի և դրանց համապատասխան ընդունված որոշումների և փաստաթղթերի հիման վրա բանակցությունների ճանապարհով դրանց շուտափույթ խաղաղ կարգավորման կարևորությունը»,- ասվում է հայտարարության մեջ: Կողմերը նաև վճռականություն են արտահայտել հակազդելու ահաբեկչությանը, ծայրահեղականությանը և անդրազգային կազմակերպված հանցավորությանը: Նրանք համաշխարհային հանրությանը կոչ են արել, ջանքերը միավորել այդ մարտահրավերների դեմ արդյունավետ պայքարի համար, նշված է հայտարարության մեջ: Բացի այդ տարածաշրջանում կայունության անհրաժեշտությունը կարևորվել է նաև Մոսկվայի, Թեհրանի ու Անկարայի մակարդակով: Այս մասին իր հերթին էլ վերահաստատել է Հասան Ռուհանին: Աստանայում միջսիրիական բանակցությունների ընթացքում Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան վերահաստատել են տարածաշրջանում կայունության անհրաժեշտությունը: Իրանի նախագահ Հասան Ռուհանին Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նաև ասել է, որ Աստանայի գագաթնաժողովի ժամանակ երեք երկրները վերահաստատել են նաև ահաբեկչության դեմ պայքարի, թմրանյութերի անօրինական շրջանառության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Հայաստանի ռազմավարական դաշնակիցն, այսպիսով, թե՛ տարածաշրջանային ծրագրերի, թե՛ տարածաշրջանային անվտանգության հարցերում անկաշկանդ Հայաստանի երկու հակառակորդ հարևան երկրների հետ համագործակցության նոր կամուրջներ է գցում, ինչը, ուշագրավ փաստ է: Թամար Բագրատունի

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am