Ջուդի Չուն ԱՄՆ-ին կոչ է արել Հայաստանի հետ երկխոսություն սկսել առևտրի հարկման առավել արդյունավետ համակարգ ներդնելու հարցով

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջուդի Չուն երկրի իշխանություններին կոչ է արել Հայաստանի հետ բանակցություններ սկսել երկու երկրների միջև առևտրի հարկման առավել արդիական համակարգ ներդնելու հարցով: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավոր գանձապետ Սթիվեն Մընուչիին ուղղված նամակում Ջուդի Չուն հիշեցրել է, որ ներկայումս երկու երկրների միջև առևտուրն իրականացվում է 1973թ.-ից մնացած համաձայնագրի պայմաններով, որը ստորագրվել էր արդեն իսկ պատմության գիրկն անցած Խորհրդային Միության հետ: «Ժամանակավրեպ այս համաձայնագիրը հստակորեն չի համապատասխանում արդի երկկողմ համագործակցության կարիքներին»,- ասված է կոնգրեսականի նամակում: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կառավարական հարցերով ղեկավար Րաֆֆի Քարաքաշյանը ողջունել է կոնգրեսականի կոչը` հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի վերացնել երկու երկրների միջև առևտրի զարգացման խոչընդոտները: Նա նշել է, որ այդպիսի բարեփոխումների արդյունքում պետք է դյուրանա հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությունը: Ջուդի Չուն նախորդ տարվա փետրվարին ևս ԱՄՆ իշխանություններին կոչ էր արել քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերություններում հարկման առավել արդյունավետ համակարգի ներդրման ուղղությամբ և կրկնակի հարկումը բացառելու աշխատանքներ իրականացնել: artsakhpress.am

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am