«Իմ Ամերիա, իմ Հայաստան» Ամերիաբանկի նոր նախագիծը

Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և նախագծի շրջանակում իրականացվող երեք արշավները՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, իմ տուն» և «Իմ Հայաստան, իմ ապագա»։ Նախագծի և արշավների նպատակն է միավորել մարդկանց Ամերիաբանկի առաքելության իրականացման շուրջ և միասին բարելավել կյանքի որակը:

Երևանում կայացած մամուլի ասուլիսի շրջանակում Ամերիաբանկի Տնօրինության նախագահ - Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ու Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը ներկայացրին արշավների նպատակներն ու մասնակցության մանրամասները։

«Իմ Ամերիա, իմ Հայաստան». ԿՍՊ ուղղության ընտրություն

Ամերիաբանկը հրավիրում է բոլորին միանալ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» արշավին ու այս անգամ միասին ընտրել այն ոլորտները, որոնց ուղղվելու է Ամերիաբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ու բարեգործական ծրագրերի բյուջեից 100 մլն ՀՀ դրամը։

Քվեարկության ուղղությունները 8-ն են՝ երեխաների առողջություն, կրթություն, կայուն զարգացում, ՓՄՁ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, մշակույթ և սպորտ։ Քվեարկությունն անցկացվելու է հոկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Նշենք, որ այս բոլոր ուղղություններով Ամերիան առ այսօր իրականցրել է ավելի քան 2,7 մլրդ ՀՀ դրամի բարեգործական և ԿՍՊ նախագծեր:

2․ «Իմ Ամերիա, իմ տուն»․ գովազդային մեծ վիճակախաղ

Մինչև տարեվերջ Ամերիան կազմակերպում է մեծ վիճակախաղ, որով ընդգծում է Հայաստանում ապրելու և այստեղ հիմնավոր հաստատվելու կարևորությունը` Բանկի գործող և նոր հաճախորդների հնարավորություն ընձեռելով շահել բնակարան Երևանի նորակառույցներից մեկում։ Մեծ խաղարկությանը մասնակցելու համար հաճախորդները կարող են կուտակել պրոմո կոդեր մինչև դեկտեմբերի 31-ը։

Պրոմո կոդ ստանալու տարբերակները բազմազան են՝ բացել հաշիվ Ամերիաբանկում, պատվիրել քարտ, մուտք գործել MyAmeria, կատարել գործարքներ MyAmeria-ով, վճարել MyPay-ով, կատարել գործարքներ MyInvest-ով և հրավիրել ընկերներին` դառնալու Ամերիաբանկի հաճախորդ, օնլայն հարթակներով ստանալ հիփոթեք և ավտովարկ, ինչպես նաև բացել հաշիվ Ամերիա Բիզնես հարթակով:

Որքան շատ պրոմո կոդեր ստանան հաճախորդները, այնքան կմեծանա նրանց՝ տուն շահելու հավանականությունը:

3․ «Իմ Հայաստան, իմ ապագա»․ մրցույթ ուսանողների համար

Այս նախագծի շրջանակում իրականացվող երրորդ արշավի նպատակն է բացահայտել և խրախուսել ակտիվ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին. Ամերիաբանկը և VISA-ն հայտարարում են մրցույթ Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բոլոր ուսանողների համար, որի շրջանակում բացահայտված լավագույն երիտասարդները հնարավորություն կունենան ստանալու երեք մրցանակ:

· 160 կրթաթոշակ` ամսական 50,000 դրամի չափով 5 ամիս շարունակ, 2024-2025թ. երկրորդ ուսումնական կիսամյակի ընթացքում:

· 10 լավագույնները կստանան հնարավորություն աշխարհի լավագույն բուհերից մեկում ուսանողական կարճաժամկետ ծրագրի մասնակցելու հնարավորություն

· «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով 3 լավագույն նախագծերի ֆինանսավորում` ընդհանուր մինչև 10 մլն դրամի չափով

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել 2024-2025 ուս. տարվա ուսանողները, ովքեր Ամերիաբանկի VISA Student քարտապան են, ընդ որում.

1. կրթաթոշակին հավակնելու համար անհրաժեշտ է լինել նվազագույնը 2-րդ կուրսի ուսանող, հավաքել ամենաբարձր միավորները թեստից, և ունենալ ամենաբարձր ՄՈԳ-ը (առնվազն 65%);

2. Նախագծի ֆինանսավորում ստանալու և/կամ աշխարհի լավագույն բուհերից մեկի ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է հավաքել ամենաբարձր միավորները և՛ թեստից, և՛ նախագծերի գնահատումից /անկախ ՄՈԳ-ից/:

Նախագծերի գնահատումն իրականացնելու է անկախ ժյուրին, որի կազմում կլինեն Ամերիաբանկի ներկայացուցիչներ, VISA-ի ներկայացուցիչը և անկախ մասնագետներ տարբեր ոլորտներից:

«Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում իրականացվող բոլոր երեք մանրամասները և մասնակցության պայմանները ներկայացված են ameriabank.am կայքում:

Միջոցառման շրջանակում Ամերիաբանկի Տնօրինության նախագահ - Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նաև ամփոփ ներկայացրեց Բանկի գործունեության վերաբերյալ մի քանի ցուցանիշ։ Մասնավորապես՝

1. Գործունեության ամբողջ ընթացքում Ամերիաբանկը միջազգային հեղինակավոր ամսագրերի կողմից ստացել է ավելի քան 100 մրցանակ, որոնցից 30-ը` Հայաստանի լավագույն բանկ անվանակարգում: Այս տարի արդեն Բանկը ստացել է 10 մրցանակ, որոնցից երկուսը Euromoney և Global Finance ամսագրերի կողմից` դարձյալ որպես Հայաստանի լավագույն բանկ:

2. Միջազգային ֆինանսական կազմակերպություններից Բանկը ներգրավել և Հայաստանի տնտեսության զարգացմանն է ուղղել ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար։

3. Ամերիաբանկի կողմից ՀՀ ՓՄՁ ոլորտի զարգացմանն է ուղղվել ավելի քան 500 մլրդ ՀՀ դրամի ֆինանսավորում։

4. 10-րդ տարին անընդմեջ Ամերիաբանկն առաջատարն է վարկային պորտֆելի մեծությամբ՝ ավելի քան 1,13 տրիլիոն ՀՀ դրամ (30․09.2024 դրությամբ)։

5. Վերջին 5 տարիներին Ամերիաբանկը եղել է ամենախոշոր հարկատու բանկը Հայաստանում. պետբյուջե է վճարվել շուրջ 58 մլրդ ՀՀ դրամի հարկ։

«Անչափ ուրախ ենք, որ յուրաքանչյուր ձեռքբերում, որ գրանցում ենք մենք, իր արձագանքն է գտնում Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, մեր երկրում ապրող քաղաքացիների և բիզնեսի կյանքում»,- իր խոսքում նշեց Արտակ Հանեսյանը։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

դիտվել է 296 անգամ
Լրահոս
Ես շատ զայրացած եմ․․․ հանե՛ք էս հարցը․ Մամիկոն Ասլանյան (video) Խոչընդոտներ են ստեղծվում Լևոն Քոչարյանի տեսակցությունների համար․ փաստաբան Մենք թույլ չենք տալու ձեր սիրած զբաղմունքով զբաղվեք․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Վաղը կգան, կասեն՝ էկեք Մատենադարանը քանդենք, պատերազմ կլինի․ Աբրահամյան (video) «Մի հուզվե՛ք»․ վեճ լրագրողի և ՔՊ-ականի միջև (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը հրաժարվե՞լ է Մոսկվայում ընդունել Փաշինյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Կը յուսանք ու կ՚աղօթենք, որ «իրական» Հայաստանէն մասեր Շուշիի ճակատագրին չենթարկուին՝ խաղաղութեան կեղծ շպարի ետին. Արամ Ա Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են․ Ռուբեն Սրբազան Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին. այն մոտ ապագայում կարող է տարածաշրջանում կրկին նոր վերադասավորումների բերել. Արտակ Զաքարյան Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Տիկին Գալյա՛ն, նշան տվեք՝ մենք կփորձենք ձեզ փրկել Ալիևից․ ընդդիմադիր (video) Սասուն Միքայելյա՛ն, մեզ հետ սպառնալիքով չխոսես․ Դավիթ Ղազինյան (video) Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են ՇՏԱՊ․ Քոչարյանը մենախցում է գտնվում․ փաստաբանը մանրամասներ է հայտնում նախագահի առողջական վիճակից (video) Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Սուրենյանը մանրամասներ է հայտնում Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն է ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Ներքին Հանդում գերեզման չեն գնում, քանի որ Բաքվի հսկողության ներքո է, բայց ասում եք՝ ինքնիշխան ենք (video) Փաշինյանի առաջ Ալիև՞ն է այս պահանջը դրել․ Մարիաննա Ղահրամանյան (video) Արարատի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ 7 հատ ծիրանի համար Ռուսաստանի հետ հարաբերություններն եք փչացնում, որ․․․ Մանուկյան (video) Ջրի նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է Դուք ո՞վ եք ընդհանրապես… Քրիստինե Վարդանյանի կոպիտ խոսքը (video) Փաշինյանի հերթական սուտն է․ Կասկադի ոչ մի հողի հետ Քոչարյանի ընտանիքը որևէ կապ չի ունեցել. Մանուկյան (video) Սիրիայում զանգվածային ցույցեր են․ ո՞րն է պատճառը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am