300.000 հազար դոլար է ինձ պարտք. գործարարը մեղադրվում է պարտավորությունը չկատարելու մեջ

Լուսիկ Ղազարյանը պնդում է, որ Հրանտ Մանուկյանը, որի հետ համատեղ գործունեություն են ծավալել` զբաղվել կահույքի և տնտեսական ապրանքների վաճառքով, սկսած 2006թ. մինչև 2016թ. փետրվար ամիսը, պարտք է նրան 300.000 դոլար: Իրավաբան.net-ի հետ զրույցում Լուսիկ Ղազարյանի պաշտպանը՝ Մնացական Ղազարյանը նշեց, որ նրանք որոշել են դադարեցնել համագործակցությունը որոշ սուբյեկտիվ պատճառներով և քանի որ նա անցած տարիների իրեն հասանելիք շահույթը չէր ստացել, բացի օրվա ծախսերից, իսկ մնացած շահույթը վերստին ներդրվել էր բիզնեսի ընդլայնման մեջ, պատասխանողի հետ կատարած փոխադարձ հաշվարկներով պարզվել է, որ շահույթի իր բաժինը կազմում է 480.000 ԱՄՆ դոլար , որից ինքը 180.00 դոլարը զիջել է վերջինին։ Պատասխանողը մնացած 300.000 դոլար գումարը պարտավորվել է վերադարձնել մաս-մաս՝ տրված պարտավորագրով և պարտքն ամբողջությամբ մարել մինչև 2016 թվականի դեկտեմբեր ամիսը։ «Մեր բիզնեսը երեք փայատեր ուներ, Հրանտը ու նրա եղբայրը՝ Մասիսը: Մենք գործը միասին ենք սկսել, 13 տարի միասին ենք աշխատել: Ընտանիքներով էլ էինք շատ մոտ: Նույնիսկ, երբ իմ տանը վերանորոգում էր սկսվել, մենք տեղափոխվել էինք նրա տուն»,-նշում է տիկին Լուսիկը: Դիմումատուն նշում է, որ այս ամբողջ ընթացքում Հրանտ Մանուկյանը վճարել է միայն 5000 դոլար, իսկ դրանից հետո երբ հանդիպել է պարտապանի հետ, նա հրաժարվել է պարտքը մարել և սպառնացել է իրեն սպանել կամ պատժել ընտանիքի անդամներին, եթե ինքը փորձ անի գումարը պահանջել. «Երբ ես հաջորդ անգամ գնացի խանութ, Հրանտը մի քանի տղամարդկանց հետ դուրս եկավ ու սպառնաց, որ եթե մի անգամ էլ խանութ գնամ կամ փող ուզեմ, ապա իմ ընտանիքի ու երեխաների վիճակը լավ չի լինի: Ես սկսեցի հետը վիճաբանել ու այդ ժամանակ նա խանութում վաճառքի դրած լյուստրան շպրտեց վրաս: Այս մասով միայն հինգ ամիս հետո փորձաքննություն անցկացվեց, բայց ոչինչ չպարզեցին: Ես կասկած ունեմ, որ Հրանտը նրանց կաշառել է»: Տեսնելով, որ սպառնալիքներն ակնհայտ են, 2017 թ. ապրիլի 7-ին ոստիկանության Արագածոտնի բաժնին հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ։ Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Նշենք, որ Հրանտ Մանուկյանը իր անունով չունի գրանցված անշարժ կամ շարժական գույք, այլ ունեցվածք: Նա նաև ասում է, որ 300.000 դոլար պարտքի վերաբերյալ պարտավորագիրը տրամադրել է Լուսիկ Ղազարյանի սպառնալիքների ու ճնշման տակ: «Պարտավորագիրը ստորագրելուց օրեր հետո ինքը իր ամբողջ ունեցվածքը օտարել է, ԱՁ-ի տերեր է գրանցել ինչ-որ անձանց, որոնք ընդհանրապես կապ չունեին դրա հետ… Ես նրա վրա ճնշում ընդհանրապես չեմ գործադրել, այլ ընդհակառակը: Այդ ժամանակ մենք դեռ նրա տանն էինք ապրում, ինքը ուրախ-ուրախ եկավ, պարտավորագիրը գրեց՝ մի քանի մարդու ներկայությամբ ու գնաց: Ինքը դեռ ասում էր, որ ուրախ ա՝ գործը երկու փայատեր կունենա»,-նշում է Լուսիկ Ղազարյանը: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Գոհարիկ Խաչատրյանի նախագահությամբ, չի բավարարել Լուսիկ Ղազարյանի պահանջը: Դատարանի վճռից հետո պարտատերը դիմել է վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչը հիմնավորված չի համարել վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները: Մնացական Ղազարյանի խոսքով՝ նրանք հիմա դիմում են պատրաստում՝ վճռաբեկ դիմելու համար. «Մեծ հույսեր եմ կապում վճռաբեկ դատարանի հետ: Արդարությունը պիտի հաղթանակի»:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am