Հստակեցվում են պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմափորձաքննական կենտրոնի իրավասությունները. նախագիծ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2018 թ. ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ: Որոշմամբ սահմանվել են զինվորական հաշվառման, զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության անցման, պահեստազորում հաշվառման շրջանակներում քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը:

Որոշմամբ սահմանված գործընթացները հիմնականում իրականացվել են փաստաթղթային ձևաչափով: 2023 թ.-ին որոշման մեջ կատարված փոփոխություններով նախատեսվել է, որ համապատասխան գործընթացները կարող են իրականացվել նաև ԱՐՄԵԴ համակարգով, այդ ընթացքում աշխատանքներ են տարվել էլեկտրոնային առողջապահության համակարգին (ԷԱՀ) գործընթացի ինտեգրման ուղղությամբ, որի արդյունքներով առաջարկվում է համապատասխան գործընթացների իրականացումը սահմանել բացառապես ԷԱՀ-ի միջոցով, ինչպես նաև սահմանել, որ եթե բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների կողմից այդ համակարգում առկա ձևաչափով չի իրականացվում քաղաքացու վերաբերյալ տեղեկատվության մուտքագրումը, ապա մատուցված բժշկական օգնության և սպասարկման դիմաց համապատասխան հաստատությանը փոխհատուցում չի հատկացվում:

Անհրաժեշտություն է նաև առաջացել հստակեցնել պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմափորձաքննական կենտրոնի իրավասությունները՝ փորձաքննություն իրականացնող մարմինների գործունեության արդյունքների ուսումնասիրման, քննարկման և գնահատման, ռազմաբժշկական և քաղաքացիական բժշկական հաստատություններում գտնվող ռազմաբժշկական փորձաքննության ենթակա անձանց հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքի, փորձաքննության որակի ուսումնասիրման ուղղությամբ, հստակեցնել, որ որոշման մեջ օգտագործվող «ձեռք բերած հիվանդություն» կամ «ստացած վնասվածք» հասկացությունները ներառում են նաև «հոգեկան խանգարումը (հոգետրավման)», հստակեցնել տարբեր տարիքային խմբերի քաղաքացիների բժշկական հետազոտությունների ծավալները, որոշման մեջ կատարել մի շարք այլ փոփոխություններ ևս:

դիտվել է 136 անգամ
Լրահոս
ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am