Աշխարհի ամենաազդեցիկ հայուհի Մարգարիտա Սիմոնյանի եւ Տիգրան Քեոսայանի ընտանիքը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, RT-ի գլխավոր խմբագիր, հայուհի Մարգարիտա Սիմոնյանը հեղինակավոր Forbes ամսագրի՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշային ցուցակում առաջ է անցել Հիլարի Քլինթոնից՝ զբաղեցնելով 52-րդ հորիզոնականը։ Wnews.am-ը ներկայացնում է ճանաչված հայուհու ընտանիքը. Մարգարիտա Սիմոնյանը ծնվել է  1980 թ. ապրիլի 6-ին Կրասնոդարում։ Իր քրոջ՝ Ալիսայի հետ նա մեծացել է աղքատ ընտանիքում։ Նրա հայրը՝ Սիմոն Սիմոնյանը գումար էր վաստակում սառնարաններ նորոգելով, իսկ մայրը՝ Զինաիդան շուկայում ծաղիկներ էր վաճառում։ Ընտանիքն ապրում էր Գոգոլ փողոցի հին տանը, որում ծայրահեղ վատ պայմաններ էին։ Հենց այս ծանր պայմանններն էլ աղջկան դրդել են ամեն գնով դուրս գալ աղքատությունից, իր մեջ ձեւավորել կամքի մեծ ուժ եւ նպատակասլացություն։ Երբ Մարգարիտան տասը տարեկան էր, իրենց ընտանիքին նոր բնակարան  հատկացրին քաղաքի փոքրիկ թաղամասերից մեկում։ Մանկապարտեզում նա առաջիններից էր, ով սովորեց կարդալ. նա հաճախ էր մյուս երեխաների համար հեքիաթներ կարդում։ Հետագայում Սիմոնյանին բախտ է վիճակվում անգլերենը կատարելագործելու նպատակով ուղևորվել  Նյու Հեմպշիր (ԱՄՆ)։ Կրասնոդարում № 36 դպրոցն ավարտելուց հետո խորացնելով իր գիտելիքները օտար լեզուներում՝ ավարտել է Կուբանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը, ինչպես նաև Վլադիմիր Պոզների հեռուստատեսային վարպետության դպրոցը։ 1999 թվականից սկսում է Մարգարիտա Սիմոնյանի հաջող կարիերան։ Անձնական կյանք. 2005 թվականին Մարգարիտա Սիմոնյանը չգրանցված ամուսնությամբ ապրում էր լրագրող Անդրեյ Բլագոդիրենկոյի հետ: 2014թ. շատերի համար անսպասելի էր Մարգարիտա Սիմոնյանի եւ հայ ռեժիսոր, դերասան, հաղորդավար Տիգրան Քեոսայանի միությունը։ 20 տարվա ամուսնակաան կյանքից հետո Տիգրան Քեոսայանը բաժանվում է իր կնոջից՝ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայից։ Միանգամից պարզվում է, որ ռեժիսորը Մարգարիտա Սիմոնյանի հետ է, ով այդ պահին հղիության վերջին ամիսներին է։ 2014-ի սեպտեմբերին ծնվեց Սիմոնյանի ու Քեոսայանի որդին՝ Բագրատը եւ նա զույգի երկրորդ զավակն էր. 2013-ին ծնվել էր նրանց դուստրը՝ Մարիաննան։ Աստղային զույգը հազվադեպ է միասին ներկայանում միջոցառումների. բացառություններից է եղել «Խոստումը» ֆիլմի պրեմիերան։   Ի դեպ, Քեոսայանի նախկին կինը՝ Ալյոնա Խմելնիցկայան Մարգարիտա Սիմոնյանի հետ լավ հարաբերություններ ունի։ Իր նախկին կնոջից Քեոսայանն ունի երկու դուստր։ Նրանք առաջին անգամ ծանոթացել են 2016թ. Ալյոնայի եւ Տիգրանի դստեր 6-ամյակին։

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am