Իհարկե, Եվրանեսթի բյուրոյի բանաձևի այն վարկածը, որը մատուցել է Արմեն Աշոտյանը, օբյեկտիվորեն ավելի ամբողջական և համապարփակ է և, ըստ էության, ավելի շատ է բխում հայկական դիվանագիտության շահերից, որովհետև հատուկ շեշտադրվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը: Բացի այդ, բովանդակային հարթության վրա սա շատ նման է այն ձևակերպմանը, որը տեղ է գտել Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրված շրջանակային համաձայնագրում, որի ստորագրումը ենթադրվում է արդեն նոյեմբերի 24-ին` Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում: Սակայն եթե նույնիսկ Եվրանեսթի բյուրոն բանաձևն ընդունել է այն տարբերակով, որը տարածվել է Եվրամիության պաշտոնական խողովակներով, դրանում առկա ձևակերպումները բալանսավորված են և ռիսկեր չեն պարունակում Հայաստանի համար: Երեկվա բանաձևի իրավա-քաղաքական նշանակությունը շատ կարևոր է, որովհետև Եվրանեսթը հիմնվել է 2003 թվականին Եվրոպական Հանձնաժողովի կողմից և Արևելյան գործընկերության բաղկացուցիչ մասն է կազմում:
Այսինքն` կան նախադրյալներ, որ Արևելյան գործընկերության եզրափակիչ հռչակագրում ԼՂ խնդրի վերաբերյալ կարող են տեղ գտնել նույն ձևակերպումները: Ամենակարևորն այն է, որ Եվրանեսթի նախադեպը հուշում է, որ հնարավոր է հասնել հաջողությունների, եթե գործ ունենք նպատակային աշխատանքի հետ: Մյուս կողմից` նոյեմբերի 24-ին Բրյուսելում կարող են հայկական կողմի համար ամփոփիչ Հռչակագրում խնդիրներ առաջանալ, որովհետև Կատալոնիայի անկախության միակողմանի հռչակումը հին մայրցամաքում կոնսոլիդացրել է տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցների ջանքերը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը