Հոգեբան Արկադի Մեհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արմավիրի մանկապարտեզում մի քանի օր առաջ պատանդառված երեխայի խոսքի խանգարումներին:
Ինչպես տեղեկացրեց՝ վախից նման բան չի լինում, լինում է ֆիզիկական բռնության եւ զգայական կոնտակտի դեպքում:
Անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծին՝ մասնագետը մի քանի օրինակ բերեց. «Երբ մայրն, օրինակ, հորն արգելում է տեսնել երեխային, չնայած կա դատարանի որոշում: Ծնողները երեխային սարքելով գործիք եւ միմյանց դեմ զենք` փորձում են իրենց շահերն առաջ տանել: Այս դեպքում տեսակցելու արգելքը եւս բռնություն է, որն ազդում է երեխայի կամարտահայտության, ցանկությունների վրա: Որքան քիչ է մանկահասակ երեխայի՝ հորը չտեսնելու ցանկությունը, այնքան շատ են նրան ճնշել: Պարտադիր չէ բռնության ենթարկած լինեն, բայց լավ վախեցրել են»:
Հոգեբանը նշում է նաև, որ կախված է նաև տարիքային խմբից, որովհետև տարբեր տարիքում ազդեցություններն այլ են լինում: Վաղ մանկության շրջանում, այսինքն՝ մինչև ընկալումը, երեխան ինչ տեսնում է՝ սովորում է և դա կարող է դառնալ նրա հետագա վարքագիծը: Այս տարիքում ֆիզիկական բռնության ենթարկված երեխայի համար բռնությունը կարող է հետագա վարքագիծ դառնալ այսինքն՝ երեխան, երբ մեծանա, ինքը կարող է դառնալ բռնարար: Ավելի ուշ, միջին կամ դեռահասության ժամանակ բռնությունը կարող են տարբեր խնդիրներ առաջացնել՝ վախեր, ագրեսիվութուն, կոմպլեքսներ և այլն:
«Հոգեբանների լայն զանգվածի մոտ բռնության ենթարկվածները հիմնականում լինում են ֆիզիկական բռնություն ենթարկված երեխաներ, կամ էլ, երբ շատ են գոռացել, հայհոյել և պատժել: Իրականում, հստակ սահմանազատում չկա բռնության, հարկադրանքի կամ հոգեբանական ճնշման մեջ, քանի որ գլոբալ առումով դաստիարակությունը նույնպես ֆիզիկական ճնշման հետևանք է»,- պարզաբանեց Արկադի Մեհրաբյանը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը