Ի՞նչ վերաբերմունք է ուժայինների նկատմամբ, չեք վիրավորվու՞մ․ու՞ր է ՔՊ-ն․ Ագնեսա Խամոյանը՝ Քոչարյանին (video)

«Ինչո՞ւ է ԱԺ դահլիճը կիսադատարկ։ Որտե՞ղ են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։ Դուք ասեցիք՝ հրավերներ են ուղարկվել ՀԿ սեկտորի ներկայացուցիչներին։ Այստեղ մեկ ներկայացուցիչ կարծես կա, ո՞ւմ են ուղարկվել հրավերները, և ովքե՞ր չեն ընդունել այն»,-լսումները վարող ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը՝ թվարկելով, որ դահլիճում ներկա են Գլխավոր դաախազը, ՆԳ նախարարը, ԱԱԾ ղեկավարը, ՔԿ նախագահը և այլք։

Խամոյանը հարցրեց՝ սա ինչպիսի՞ վերաբերմունք է ուժային, իրավապահ մարմինների ղեկավարների նկատմամբ։

«Պարոնայնք, տիկին դատախազ, անկեղծ ասած, ես ձեր փոխարեն վիրավորվում եմ։ Սա ինչպիսի» վերաբերմունք է իսկապես»,-ասաց Խամոյան։

«Չէ, Դուք մի վիրավորվեք։ Իսկապես, ո՞ւր են մեր պատգամավորները։ Բոլորը պատշաճ տեղեկացված են»,-ասաց Անդրանիկ Քոչարյանն ու առաջարկեց սկսել քննարկումը՝ հույս հայտնելով, որ ընթացքում քաղհասարակության ներկայացուցիչները կմիանան։

Մինչ այդ էլ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը նկատեց, որ դահլիճը լիքը չի, ինչին Անդրանիկ Քոչարյանը կոպիտ տոնով արձագանքեց. «Մենք նպատակ չենք դրել դահլիճը լցնելու»։

Նշենք, որ այս պահին ԱԺ-ում ընթանում են խորհրդարանական լսումներ է «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով։

դիտվել է 722 անգամ
Լրահոս
Դավաճանությունը շուտ էր սկսվել․Արմեն Գրիգորյանը 20թ․ սեպտեմբերի 1-ին Ադրբեջանից զգուշացում էր ստացել (video) #ՈՒՂԻՂ․ Մոսկվայից սպառնում են կտրել գազը․ Նիկոլին Էրդողանը չի օգնի․ Սուրեն Սուրենյանց (video) Հայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինի Հայրապետյան․ «Յան» ազգանունով ոմանք չգիտեն՝ ինչ է բարոյականությունը Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներ Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը․ Հ1 #ՈՒՂԻՂ․ Անգամ հայատյաց Քյամրանը ցավակցեց հայ մայրերին․ Նաիրա Զոհրաբյան (video) ՔՊ-ի թեկնածուներ Էդիկ Չախալյանը և Ս․ Թումանյանը ընտրվել են Լերմոնտովոյի և Թումանյանի համայնքապետեր Ֆրանսուա Օլանդը խոսել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորության մասին Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում. Աշտարակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ ՇՏԱՊ․ Վտանգը շատանում է Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ճնշումներ գործում․ Աղվան Վարդանյան (video) Սխալվել, պարտվել կամ կարծիք փոխել դեռևս չի նշանակում դավաճանել․ Հասրաթյան Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր Երեմիա #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, քեզ մի ժամվա մեջ թռցնելու են, չես հասցնելու․․․ Հայկ Նահապետյան (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում Տավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձի․ պատճառվել է խոշոր չափի վնաս 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել․ Տիգրան Դումիկյան Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը. Թաթա Սիմոնյան Ողբերգություն է․ մենք հիմա ընդամենը մի ելք ունենք այս իրավիճակից․ հերոսի հարազատ (video) Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին ՔՊ-ն ստացել է ամենաշատ ձայները ՆԳՆ-ը՝ ընտրությունների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am