Ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անցած շաբաթ անդրադառնալով իր՝ ժամանակին քաղաքականություն վերադառնալու, ընդհանրապես՝ քաղաքականությամբ զբաղվել-չզբաղվելու վերաբերյալ հարցին՝ ասել էր. «Երկիրն այնպիսի վտանգների տակ է հայտնվել և այնպիսի արհավիրքների տակ է հայտնվել, և այդ ամբողջական պատկերը, այո, ինձ ստիպել է վերադառնալ քաղաքականություն։ Եվ մինչև այդ սպառնալիքները չվերանան, իմ իրավունքն է և իմ թիմի իրավունքն է՝ զբաղվել քաղաքականությամբ»: Իհարկե, յուրաքանչյուրի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ, կամ ոչ: Բայց, մեր համոզմամբ, այստեղ խնդիրը միայն իրավունքը չէ:

Առավել ևս այն վիճակում, որում մեր երկիրն է: Այս պարագայում առաջին պլան է մղվում ոչ թե իրավունքը, այլ պարտավորությունը: Հիմա մենք, մեր երկիրը առավել քան ծայրահեղ իրավիճակի մեջ ենք, եթե չասվի, որ կանգնած ենք ուղղակիորեն գոյաբանական սպառնալիքների դեմ հանդիման, եթե ոչ՝ հենց այդ սպառնալիքների ուղիղ ճնշման տակ: Նման պայմաններում չափազանց կարևոր է հենց պետական փորձառու գործիչների մասնակցությունը քաղաքական գործընթացներին, հնարավորության դեպքում՝ երկրի կառավարմանը: Կրկնենք՝ խոսքը փորձառու պետական գործիչների մասին է: Ու նրանք ոչ թե սոսկ իրավունք ունեն, այլ պարտավոր են մասնակից լինել: Տվյալ դեպքում, եթե դիտարկենք կոնկրետ անձնավորությանը, անհատին, ապա այսպես ասենք՝ սիրենք թե չսիրենք Ռոբերտ Քոչարյանին, չենք կարող չընդունել մի կարևոր փաստ. խոսքը ոչ միայն փորձառու, այլև արդյունավետ պետական գործչի մասին է, ըստ որում՝ թե՛ պետության անվտանգության ու իրական, արժանապատիվ խաղաղության ապահովման, թե՛ տնտեսական, թե՛ արտաքին-քաղաքական ձեռքբերումների առումներով հաջողություններ արձանագրած փորձառությամբ:

Եվ հենց այդ տեսակ մարդկանց մասնակցությունը քաղաքականությանը և պետական կառավարմանը պետք է ոչ թե իրավունք լինի, այլ անհրաժեշտություն: Ավելին, պարտավորություն: Եվ, ուզեն թե չուզեն, սա պետք է ընդունեն ոչ միայն հասարակության լայն շրջանակները, այլ նաև նույն Ռոբերտ Քոչարյանն ու նրա նման ոչ մեծաթիվ պետական, փորձառու գործիչները: Տեսեք, արդեն ավելի քան 6 տարի է, ինչ տեսնում ու համոզվում ենք, թե անփորձների, պետական մտածողություն չունեցողների, անպատասխանատուների և արկածախնդիրների իշխանության գալը ինչ ավերումների ու աղետների է հանգեցրել, հետևաբար, մեր հասարակությունը պետք է մի օր, ի վերջո, հասկանա, որ երկրի ղեկավարումը չի կարելի հանձնել կամ վստահել բացառապես սիրել-չսիրելով, պետք է առաջին հերթին դիտարկել՝ ով կարող է, ով չի կարող, ի՞նչ փորձառություն ունի, ինչ հաջողություն-անհաջողություն։

Չէ՞ որ, երբ մենք մեր հարազատին տանում ենք վիրահատության, առաջին պլանում չենք դնում այն, թե, օրինակ՝ որ վիրաբույժն է դուր գալիս իր խոսքով, տեսքով, այլ առաջին հերթին հետաքրքրվում ենք, թե ինչ հաջողություններ է գրանցել, որքա՞ն վիրահատություններ է արել, ի՞նչ արդյունքներով։ Պարադոքս է, բայց, չգիտես ինչու, երկրի կառավարման ղեկը վստահելու դեպքում հաճախ առաջնորդվում ենք լրիվ այլ չափանիշներով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 293 անգամ
Լրահոս
ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am