Սամվել Հարությունյանը խոստանում է «փետրահան» անել Վահե Հակոբյանին. aravot.am

«Ես եւ կինս չենք գնալու ընտրությունների, որեւէ վստահված անձ չեմ ուղարկելու տեղամաս կամ Տարածքային ընտրական հանձնաժողով`հնարավոր բարոյական եւ ֆիզիկական ոտնձգություններից խուսափելու համար»,- հայտարարել է Գորիսի նախկին Քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Խոսքը կիրակի օրը կայանալիք գորիսի քաղաքապետի ընտրությունների մասին է: Սամվել Հարությունյանն առաջադրված թեկնածուներից մեկն է: Մյուսն էլ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանն է: Հիշեցնենք, կիրակի օրը հանրապետության մի շարք համայնքներում են համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ կայանալու: Սամվել Հարությունյանն ու իր թիմակիցները չեն մասնակցելու ընտրական գործընթացին`նաեւ, որպեսզի չապահովի իր մրցակցի լեգիտիմությունը: Ասում է` երեկվանից արդեն սկսել են ձայներ գնել`ընտրակաշառք բաժանել: Իր հույսը ընտրական հանձնաժողովներում ընդդիմադիր «Ելք»-ի եւ «Ծառուկյան» դաշինքի անդամներն են: «Նրանց տխուր վիճակ է սպասվում, քանի որ պետք է աղաղակող բաները որ լինելու են`կանխեն»,-ասում է նա: Ի դեպ, ընտրությունների լեգիտիմության մասին Սամվել Հարությունյանն ասում է, որ հանձնաժողովն ու դատարանն իրենց որոշմամբ «լուծել» են այդ հարցը: Հիշեցնենք, Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը մերժել էր Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի, ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Առուշ Առուշանյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ պահանջը։ Հանձնաժողովը միաժամանակ պարտադրել է Առուշ Առուշանյանին՝ մինչեւ 2017թ. նոյեմբերի 5-ի ժամը 20-ը դադարեցնել Գորիս համայնքում երթեւեկության անվճար ծառայությունների մատուցումը: Սամվել Հարությունյանը հոկտեմբերի 31-ին, համաձայն չլինելով հանձնաժողովի որոշման հետ, դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը եւ պարտավորեցնել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովին՝ ուժը կորցրած ճանաչել թեկնածու Առուշ Առուշանյանի գրանցումը: Այսօր դատարանն էլ է մերժել Սամվել Հարությունյանի պահանջը`այն անհիմն համարելով: Սամվել Հարությունյանը պատասխանեց նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի`երեկ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին: Նա ասաց. «Հոգենյարդաբանական հետազոտության կարիք վստահ եմ, որ ես չունեմ: Վստահեմ, որ ինքն էլ չունի, որովհետեւ ինքն այդպիսինն է: Լավ է, որ ինքը վստահ է, որ իմ կինն ինձ ձայն է տալու, բայց ես վստահ չեմ, որ եթե ինքը լիներ իմ փոխարեն իր կինն իրենն ձայն կտա՞ր»: Մանրամասները՝ aravot.am-ում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am