Իրաքի մայրաքաղաք Բաղդադի արեւելքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
Մահապարտ-ահաբեկիչները երկու պայթուցիկ սարք էին գործի դրել քաղաքի աշխույժ թաղամասերից մեկի շուկայում: Զոհվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Բաղդադի ոստիկանության վերջին տվյալներով, ահաբեկչությունների հետեւանքով 30 մարդ է զոհվել, ավելի քան 70 հոգի վիրավոր է:
Դեպքը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Բաղդադի արեւմուտքում կառավարական ուժերին հաջողվել է ԻՊ-ի զինյալների մի քանի հարձակում խափանել:
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը