Wildberries օնլայն վաճառքի հարթակի սեփականատերը՝ Տատյանա Կիմը, որը նախկինում կրում էր ամուսնու Բակալչուկ ազգանունը, հայտարարել է, որ նախկին ամուսնու թիմն ընկերությունից թալանել է 37 միլիարդ ռուբլի։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Ուզում եմ հիշեցնել, որ հենց Վլադիսլավն էր, ով անցած տարի իր անհեթեթ արարքներով մի ամբողջ գործադուլների շարք առաջացրեց, և նրա գովաբանված թիմը, որի մասին նա այնքան շատ էր խոսում, թալանել է մեր ընկերությունից 37 միլիարդ ռուբլի: Սառեցվել են մեր բոլոր շինարարական ծրագրերը, փաստացի վտանգի տակ են ոչ միայն մեր, այլև բոլոր այն մարդկանց բիզնեսը, ովքեր համագործակցում են մեզ հետ»,- ասել է ձեռնարկատերը։
Սեպտեմբերի կեսերին RVB-ը՝ Wildberries-ի և Russ-ի համատեղ հիմնած ընկերությունը, հայտարարել է, որ նախատեսում է հայց ներկայացնել VB Development-ի դեմ մոտ 27 միլիարդ ռուբլու չափով՝ իր պարտավորությունները չկատարելու պատճառով: Սեպտեմբերի վերջին միավորված ընկերությունը հայտնել էր, որ պահանջվող գումարի չափն ավելացել է՝ հասնելով 37 միլիարդ ռուբլի:
Իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրի տվյալներով՝ VB Development ընկերության հիմնադիրը Վլադիսլավ Բակալչուկն է։
Բակալչուկի նախկին կինը կրկին հայտարարել է, որ պետք չէ իրեն ինչ-որ մեկից փրկել։
«Ռազմավարական ու կարևոր բոլոր որոշումները ընկերության զարգացման համար ես ինքս եմ կայացրել ու կաացնում։ Իսկ մնացած բոլոր խնդիրները պետք է լուծել ռուսական օրենսդրության շրջանակում, պետք է գործել օրենսդրության համաձայն և ոչ թե 90-ականների ոճի հարձակումներով»,-ասել է սեփականատերը։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը