Այսօր՝ նոյեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի պողոտայում՝ Աբովյանի ծննդատան մոտ, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Գուրգեն Գյուլումյանը իր վարած Mercedes մակնիշի 59 MN 599 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հոգու, այնուհետև բախվել գազատար խողովակի հենասյանն ու ծառին ու հայտնվել մայթին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վրաերթի հետևանքով վիրավորները նախ տեղաոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, այնուհետև նրանցից մեկը՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը