« Իշխանություններն իրենց կառուցած կամուրջներով, ճանապարհներով ու այլ շինարարական նախագծերով հպարտանալու փոխարեն պետք է պատասխան տան Ստամբուլի էկոհամակարգն ամբողջովին խախտելու համար:Ասում եք՝ ճանապարհ ենք սարքել: Այդ ամենի հետևում շատ բան կա, որի մասին չեք խոսում: Այդ ճանապարհների հետևում կային անտառներ, ծառեր, որոնք դուք հատեցիք, կային այգիներ, այգեգործներ, գյուղացիներ, որոնք իրենց կյանքն էին վարում այստեղ, այստեղ էկոհամակարգ կար, դուք փչացրել եք տեղի էկոհամակարգը: Քաղաքները մնացին փոշու, կեղտի ու աղմուկի մեջ»,- demokrathaber.org կայքի փոխանցմամբ, ասել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, դիմելով երկրի տրանսպորտի և կապի նախարար Ահմեդ Արսլանին:
Հայազգի պատգամավորը նշել է, որ իշխող կուսակցության վարած քաղաքականության հետևանքով երկիրը չի կարողանում հասնել խաղաղության, իսկ քաղաքացիները զուրկ են մնացել հանգիստ կյանք վարելու իրավունքից:
«Ձեր այդ շինած ճանապարհներով տանկեր են անցնում, ռազմական մեքենաներ: Թող այդ ճանապարհներով մեր ժողովուրդը հանգիստ կարողանա անցնել», - ասել է Փայլանը:
Նա հիշեցրել է տրանսպորտի և կապի նախարարին, որ երկրում աշխատավորների մահվան ամենաշատ դեպքերը գրանցվում են հենց այդ ոլորտում, ինչի մասին իշխանությունները նույնպես լռում են:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը