5 երեխաների գյումրեցի ընտանիքի հայրը անզորությունից ինքնասպան է եղել. տեսանյութ
Գյումրու կիսախարխուլ շինությունում պատսպարված 5 մանկահասակ երեխաների հայրը, ով վերջերս էր վերադարձել ՌԴ արտագնա աշխատանքից, ձեռնունայն վերադառնալուց հետո անզորությունից ինքնասպանություն է գործել անասնագոմում: Այս մասին տեղականում ենք «Շիրակ» կենտրոնի տեղադրած տեսանյութից: Մահացածի կինը` Լուսինեն, առավոտյան ժամը 7-ից զանգահարել է ամուսնուն, սակայն երբ վերջինս չի պատասխանել զանգերին, գնացել է և նրան գտել կախված վիճակում: «Շիրակ» կենտրոնի աշխատակիցներին պատմել էր, որ ամուսինը նպատակ էր ունեցել ՌԴ –ից աշխատած գումարներով մեքենա գնել, ապրանք տանել ու փոխանակել գյուղերում, ապրել: Տղամարդու երեխաներից ավագը 12 տարեկան է, կրտսերը` 1 տարեկան 7 ամսական: Ընտանիքը չունի անգամ տնակ, 5 երեխաներին պահում էին 54 000 դրամով:
