Սերժ Սարգսյանն անվստահություն հայտնեց ԱԺ մեծամասնությանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը երեկ Ազգային ժողովում հայտարարել է, որ խորհրդարանական կառավարման լիարժեք մոդելի անցման պարագայում իրենք ենթադրում են ոստիկանության ենթակայություն վարչապետին: Այլ կերպ ասած, ոստիկանությունը, որն այսօր կառավարությանն առընթեր կառույց է, 2018-ի ապրիլից հետո կլինի ոչ թե նախարարություն, այսինքն՝ կառավարության օղակ, այլ՝ վարչապետին ենթակա մարմին: Եղիազարյանն ասել է, թե դա իրենց տեսլականն է, սակայն որոշողն իհարկե ԱԺ մեծամասնությունն է: Ի՞նչ է նշանակում ոստիկանության ուղիղ ենթակայություն վարչապետին, երբ կառույցը չունի նախարարական կարգավիճակ: Դա նշանակում է, որ ոստիկանապետի նշանակման հարցը կարող է գտնվել վարչապետի որոշումների տիրույթում և դուրս լինել խորհրդարանի հաստատումից: Նախարարության կարգավիճակի դեպքում ոստիկանապետի նշանակումը բնականաբար լինելու էր խորհրդարանի իրավասության տիրույթում: Իհարկե, ամեն ինչ կախված է օրենսդրական կարգավորումներից և բոլորովին բացառելի չէ, որ կառույցը ենթակա լինի վարչապետին, բայց դրա ղեկավարի նշանակման հարցում խորհրդարանին վերապահվի, այսպես ասած, հաստատման գործառույթ: Այլ կերպ ասած, ներկայումս իհարկե գործ ունենք մտադրության հետ, որն արդեն իսկ պաշտոնապես բարձրաձայնվում է, նվազագույնը հարց առաջ բերելով, թե արդյո՞ք ոստիկանության հայեցակարգային այդ պատկերացումը համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ: Կարո՞ղ է ոստիկանությունն իր պատկերացումները բարձրաձայնել առանց այդ հավանության, հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է իսկապես բավականին լուրջ գործոնի: Վարչապետի ենթակայությամբ ոստիկանությունը նշանակում է վարչապետի ներքաղաքական կշռի ավելացում, իհարկե, առաջին հերթին գործադիր մյուս օղակների նկատմամբ, նաև ներքին կյանքում գործողությունների օպերատիվության տեսանկյունից: Ո՞ր վարչապետի համար է դա արվում, ոստիկանությանը նախատեսվում գրեթե անձնական գործիքի կարգավիճակ: Անկասկած է այդ կառույցի դերը ներիշխանական, ներքաղաքական կյանքում, իհարկե դե ֆակտո դերը, որովհետև դե յուրե դրա դերը պետք է լինի լիովին այլ: Սակայն հայաստանյան իրողությունները հաշվի առնելով, աներկբա է, որ ոստիկանությունն առանցքային քաղաքական լծակ է իշխանության ձեռքին, հետևաբար, եթե կա ներիշխանական պայքար այդ իշխանության համար, ապա պայքար է լինելու նաև ոստիկանության համար: Այդ իմաստով ուշագրավ է, որ այդ կառույցի դերակատարման մասին ոստիկանության «հայեցակարգային պատկերացումները» ի հայտ են գալիս կամ բարձաձայնվում են ոստիկանության կոլեգիայի նիստում Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, որը փաստացի դժգոհություն էր ոստիկանության աշխատանքից, միևնույն ժամանակ, իհարկե, նաև գրեթե ծրագրային ելույթ այդ կառույցի դերակատարման և գործառույթների մասով: Հետևաբար, որքանո՞վ է հայեցակարգային մտադրությունը իրականում պատկանում Սերժ Սարգսյանին, նրա վարչապետ մնալու տարբերակի դեպքում, երբ նա փորձում է ոստիկանության մասով ապահովել իր՝ իհարկե հարաբերական, սակայն հնարավորինս անկախությունը խորհրդարանից: Ի վերջո, երբ Սերժ Սարգսյանի ոստիկանություն այցից հետո խորհրդարանի առաջ փոխոստիկանապետը ներկայացնում է հայեցակարգային մոտեցում, որով նախատեսվում է ոստիկանությունը ենթարկեցնել վարչապետին, դա ըստ էության անվստահություն է խորհրդարանական մեծամասնությանը, որն անելու համար ոստիկանությունն անկասկած պետք է ունենար Սերժ Սարգսյանի հավանությունը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Դա իսկական շոկ էր մեզ համար. տա Աստված, որ նրա հետ ամեն ինչ լավ լինի. Սպերցյան «Սարսափելի թվեր․ Փաշինյանն ու Պապոյանը դա փաթաթեցին մեր վզին»․ տնտեսագետ Ռոլանդ Մարտիրոսյան (video) Սրանց մենք քշելու ենք․ Աղվան Վարդանյան (video) Արշակ սրբազանին այսպիսի մեծ ցավ պատճառելու համար գիտե՞ք՝ ոնց եք պատասխան տալու. Զարուհի Փոստանջյան (video) Ձեզ ասում եմ՝ այդ խնդիրը հնարավոր է լուծել․ Լևոն Քոչարյանը՝ գյումրեցիներին (video) #ՀԻՄԱ․ «Համատարած կրակոցներ, մահեր․ ի՞նչ մեծ աղետից են հենց հիմա մեզ շեղում»․ Զարուհի Փոստանջյան (video) ԱՄՆ-ի խայտառակ ցինիկությունը․ ի՞նչ է սպասվում Իրանի դեմ․ Հայկ Նահապետյան (video) Տենց ա անում, որ նորից ընտրվի՝ Երևանն էլ տա, դուրս գա փախչի․ քաղաքացի (video) Վիճաբանություն պարեկների և փաստաբան Ռոման Երիցյանի միջև (video) Ինչու՞ էր Փաշինյանը խոնարհ հարսի պես լսում կաթողիկոսի անունը  Մենք շատ պատասխանատու փուլ ենք մտնում. Սեյրան Օհանյանը՝ Գյումրիում (video) ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սպառնում է Տեր Օշինին. փաստաբան Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և էլեկտրական «Volkswagen ID.4»-ը «Մեզ հիմարի տեղ եք դրե՞լ․․․»․ Արթուր Սարգսյանը՝ դատավորին (video) Բագրատ Սրբազանը հունից դուրս եկավ․ «Սրա պատասխանը տալու եք» (video) «Իմ ընկերներին տարել եք մահվան, իմ բերանը չե՛ք կարող փակել»․ պատերազմի մասնակից (video) Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը Հնդկաստանն Իրանում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել երկիրը Ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել, որ հիմա էլ ուզում եք պահել․ Իշխան Սաղաթելյանը՝ իշխանականներին (video) Տիգրան Աբրահամյանը հանդիպել է Խաչիկ Գալստյանին ու Վազգեն Սաղաթելյանին Ի՞նչ խոստացավ Իշխան Սաղաթելյանը գյումրեցիներին (video) Մեքսիկայում անկարգությունների մեծ ալիք է սկսվել խոշորագույն նարկոկարտելի ղեկավարի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից հնարավոր «սահմանափակ հարվածը» որակել է որպես ագրեսիա ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շահումյան գյուղում ինչի՞ են արժանացել հերոսների նկարները (video) Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am