Ապրիլյան պատերազմի վիրավոր Ռոլանդին Գերմանիայում բուժվելու համար պակասում է 15 հազար եվրո

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմում վիրավորված Ռոլանդ Սահակյանն ու նրա հարազատները հույս ունեն, որ բարի մարդկանց շնորհիվ կհանգանակվի ևս 15 հազար եվրո, ու երիտասարդը հնարավորություն կունենա մեկնել Գերմանիա՝ վերականգնողական բուժում ստանալու: Ռոլանդ Սահակյանի առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերն ուղարկվել են Բոննի կլինիկա, որտեղից դրական պատասխան ու հրավեր է ստացվել: «Այնտեղից պատասխանել են, որ ոտքի կանգնելու շանսեր ունեմ: Ինչքա՞ն պետք է սայլակի վրա մնամ: Ես էլ պետք է ոտքի կանգնեմ, որ կարողանամ օգնել իմ ընտանիքին»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Գերմանիայում վերականգնողական բուժման կուրսի և անհրաժեշտ այլ ծախսերի համար, ըստ Ռոլանդ Սահակյանի, անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 55 հազար եվրո: 40 հազարն արդեն հանգանակվել է: Ռոլանդն ասաց, որ պետությունից աջակցություն ստանալու համար չեն դիմել: Դրա կարիքը, թերևս չկար էլ, որովհետև մինչև այժմ ապրիլյան պատերազմում վիրավորվածներին Գերմանիա տեղափոխելու վերաբերյալ համապատասխան հանձնաժողովը միայն բացասական եզրակացություն է տվել: Հայտարարվում էր, որ Հայաստանում նրանց բուժօգնություն տրամադրելու հնարավորությունները չեն սպառվել: Ռոլանդը պետության աջակցությամբ բուժվելու նպատակով մեկ անգամ՝ մոտ մեկ ամսով, տեղափոխվել է Մոսկվա: Երիտասարդն ապրիլյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներից ամենաերկարն էր մնացել զինվորական հոսպիտալում: Նա ստացել էր ողնաշարի ու նաև ներքին օրգանների բազմաթիվ վնասվածքներ: Ենթարկվել է 12 վիրահատության: Այժմ վերականգնողական բուժում է ստանում «Միքայելյան» հիվանդանոցում՝ մինչև որ կլինի Հայաստանում կառուցվող վերականգնողական կենտրոնի բացումը: Ռոլանդ Սահակյանն Արմավիրի մարզի Այգեշատ գյուղից է: Սեփական միջոցներով որդուն բուժման ուղարկելու հնարավորություն նրա ընտանիքը չունի: ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Ռոլանդ Սահակյանի անունով բացվել են հաշվեհամարներ. 16046053681800 ՀՀ ԴՐԱՄ; 16046053681801 ԱՄՆ ԴՈԼԱՐ; 16046053681802 ԵՎՐՈ; 16046053681803 ՌԴ ՌՈՒԲԼԻ; SWIFT: ARMJAM22: Ռոլանդի հեռախոսահամարն է՝ +37493 414 542, հայրիկի՝ Սահակյան Քաջիկի հեռախոսահամարն է՝ +37493 595 634»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am