Հակաամերիկյան համագործակցություն՝ Հայաստանի շուրջ

«Մոսկվա-Բաքու-Թեհրան առանցքը Հայաստանի դեմ օգտագործելու փորձեր գուցե անի Ադրբեջանը ԼՂ հակամարտության պատճառով, փորձելով ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ: Սակայն պետք է շեշտել, որ այս ձևաչափի մյուս երկու երկրները` Ռուսաստանը և Իրանը, սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, այս երկու երկրները հստակ դիրքորոշում ունեն ԼՂ հակամարտության հարցում»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով Բաքու-Թեհրան-Մոսկվա ձևաչափով համագործակցությանը: Ըստ նրա՝ այս համագործակցությունը չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ: Իրանցի քաղաքագետը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունների ներկայիս օրակարգը բավականին լայն է, ինչպես՝ երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ գլոբալ նախաձեռնություններ կան: Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն նշել է, որ այդ համագործակցությունն ուղղված է ԱՄՆ-ի դեմ, քանի որ երեք երկրները խնդիրներ ունեն Վաշինգտոնի հետ: «Այդ հարաբերությունները լարված են հատկապես ներկայումս»,- ասել է ռուս քաղաքագետը: «Սա էական հանգամանք է: Կարծում եմ՝ այս եռակողմ համագործակցության նպատակը ոչ այնքան՝ տնտեսական կապերն են, որքան՝ առանձին երկրների հարաբերություններն Արևմուտքի հետ, այս երեք երկրներն էլ խնդիրներ ունեն Վաշինգտոնի հետ, բնականաբար, Ռուսաստանն ու Իրանը` ավելի գլոբալ, պայմանավորված Թրամփի վարչակարգի մատուցած անակնկալներով: Սա կարծես համագործակցություն լինի Արևմուտքի դեմ, ես այստեղ լուրջ տնտեսական օրակարգ չեմ տեսնում: Բայց քաղաքական համագործակցության հիմքերը ևս թույլ են, պարզ է, որ այս համագործակցությունն ԱՄՆ-ին չի հուզում»,- ասել է նա։ Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am