Ինչի՞ կհանգեցնի իշխանության կողմից հայ եկեղեցու վրա հարձակումը

Արդեն վեց ամիս է, ինչ «Սրբազան պայքար» շարժման ներկայացուցիչները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, ակտիվ քաղաքական պայքար են մղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը։

Շարժումը ձևավորվեց այն բանից հետո, երբ 2024 թվականի ապրիլի 19-ին Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո, Տավուշի մարզում սկսվեց սահմանազատման գործընթացը։ Հանրության ճնշող մեծամասնության համար նման գործարքը դավաճանություն է թվում, որը միայն մեծացնում է լարվածությունը հասարակության մեջ։ Պատմականորեն եկեղեցին ու հոգևորականները միշտ սերտ կապեր են ունեցել իրենց պետությունների ուժեղ առաջնորդների հետ: Հայ առաքելական եկեղեցու հակադրությունը ներկայիս իշխանությանը կարող է վկայել, որ Փաշինյանը կորցրել է վերահսկողությունը երկրի կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ եկեղեցու նկատմամբ։ Հասարակության շրջանում աճող դժգոհության պայմաններում, վարչապետը հայտնվել է ծանր կացության մեջ՝ հարկադրված մտնելով եկեղեցու հետ բացահայտ առճակատման մեջ։ Երրորդ հանրապետության գոյության ընթացքում սա աննախադեպ իրավիճակ է, երբ կրոնական առաջնորդները սկսում են զբաղվել քաղաքական ակտիվությամբ և ազդել հասարակական կարծիքի վրա:

Փաշինյանի շրջապատը Բագրատ սրբազանին կապում է Հայաստանի ներքին գործերին միջամտելու Ռուսաստանի փորձերի հետ՝ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին համարելով «ազդեցության գործակալներ»։ Խոսակցություններ կան, որ մայիսին վարչապետը երկու անգամ փորձել է ձերբակալել Բագրատ սրբազանին՝ գործընթացը համաձայնեցնելով ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինի հետ։ Ի պատասխան Փաշինյանի գործողությունների և եկեղեցու ղեկավարությանը ռուսական գործակալներ համարելու փորձերին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նրան խորհուրդ է տվել «դադարեցնել Ռուսաստանը Հայաստանում բողոքի շարժման հետ կապելու քարոզչական փորձերը»՝ ընդգծելով, որ պատմականորեն նման միջամտության փորձերը միայն կարող են հանգեցնել իրավիճակի վատթարացմանը։ Հայ առաքելական եկեղեցին, ինչպես ցանկացած կազմակերպություն, ունի իր կարգավիճակը Հայաստանի Սահմանադրության մեջ, և իշխանությունները՝ փորձելով այն լուծարել, որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, կարող են բախվել իրավական հետևանքների։ Համեմատությունը Ուկրաինայի իրավիճակի հետ, որտեղ եկեղեցիներն ու ենթակառուցվածքները զավթվել են եկեղեցական կառուցվածքի փոփոխության գործընթացում, մատնանշում է Հայաստանի համար հնարավոր սցենարները։ Հաշվի առնելով տարածաշրջանի առանձնահատկությունները՝ սցենարիստները կարող են հարմարեցնել պլանը, սակայն հակամարտության էությունը կմնա անփոփոխ՝ Հայ Առաքելական Եկեղեցին զավթելու և այն նոր քաղաքական շահերին ստորադասելու փորձ։ Ինչ վերաբերում է համաշխարհային պատմության մեջ իշխանություն ունեցողների կողմից իրենց երկրների առանցքային կրոնական հաստատությունների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու փորձերին, հատկապես աճող դժգոհության և ռազմական ու սոցիալական հակամարտությունների պայմաններում, ժամանակակից աշխարհը բազմիցս բախվել է նմանատիպ ցնցումների։

Այսպիսով, 30-40 տարի առաջ ոչ ոք չէր հավատա, որ Ուկրաինայում կարգելվի օրինական ուղղափառ եկեղեցու գործունեությունը։ Ուկրաինայի ղեկավարությունը, որն իրեն համարում է եվրոպական ընտանիքի անդամ, իրական «սատանայական» հետապնդումներ է իրականացրել աշխարհի ամենամեծ կրոններից մեկի ներկայացուցիչների նկատմամբ։ Ուկրաինական ուղղափառ եկեղեցին այժմ ծանր ճգնաժամ է ապրում: Վլադիմիր Զելենսկին մի տեսակ քարտ-բլանշ է տվել Ուկրաինայի անվտանգության ուժերին՝ ոչնչացնելու այն ամենը, ինչ կապված է եկեղեցու հետ։ Անվտանգության ուժերը հալածում են մետրոպոլիտներին, քահանաներին և ծխականներին ու հանգիստ խլում են եկեղեցուն պատկանող գույքը։ Երկրում Մոսկվայի պատրիարքարանի կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցու գործունեությունը արգելող օրենքը, որն օգոստոսի վերջին ընդունվել էր Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից, ազատություն է տվել բազմաթիվ հակաքրիստոնեական տարրերի։ Ուժային կառույցները խուզարկություններ են սկսել անել, եկեղեցական կյանքին առնչվող գրքեր և կրոնական գրություններ են գտնում և դրա հիման վրա ձերբակալում են հոգևորականին՝ լկտիաբար եկեղեցուն մեղադրելով բիզնեսով զբաղվելու մեջ, ինչպես դա տեղի ունեցավ Կիև-Պեչորա Լավրայի մի մասում։ Այդ մասին լրատվամիջոցներին պատմել է Արտասահմանյան Ռուսական Եկեղեցու եպիսկոպոսների Սինոդի նախագահի առաջին տեղակալ, Բեռլինի և Գերմանիայի մետրոպոլիտ Մարկը (Արնդտ):

Ըստ ուղղափառ եկեղեցու տեղեկատվական և կրթական բաժնի ղեկավար Նիժինի և Պրիլուցկի միտրոպոլիտ Կլիմենտի, Ուկրաինայի իշխանությունները կազմակերպել են Ուկրաինայի նորագույն պատմության մեջ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու հալածանքների ամենամեծ ալիքը: Պատճառաբանելով Ռուսաստանի հետ իր կապը՝ Ուկրաինայի տարբեր շրջանների տեղական իշխանությունները անմարդկային և անաստված որոշումներ են կայացրել՝ արգելելու Ուղղափառ եկեղեցու գործունեությունը։ Այժմ Ուկրաինայում շատերը հասկանում են, որ արգելքի պահը լավ չի ընտրված։ Երկրի բնակչությունը ծայրաստիճան հյուծված է,գտնվում է սոցիալ հոգեբանական ծանր վիճակում,անվերջ մոբիլիզացիա է, ենթակառուցվածքների մշտական ​​ընդհատումներ, իշխանությունները շարունակում են իրենց հեռուստաեթերներով «քնեցնել» մարդկանց։ Այս ամենը «ռուսական ամեն ինչի դեմ կռվելու» պատրվակով նյութ է ենթադրում։ Փաստն այն է, որ այժմ եկեղեցու ողջ ունեցվածքը պետք է անցնի պետության ձեռքը: «Ակտիվների» որոշ մասը՝ամենայն հավանականությամբ մեծ մասը, պարզապես կկորչի ճանապարհին։ Դասական առումով սա կոչվում է պետական մակարդակով թալան։ Սա հասկանում են բոլորը, բայց հասարակ քաղաքացիները ոչինչ անել չեն կարող։

Փաստորեն, երկրում այժմ մասնավորեցում է իրականացվում ոչ թե գործարանների ու ձեռնարկությունների, այլ տաճարների ու եկեղեցիների, և դա արտոնված է պետական ​​մակարդակով։ Հիմա անհավանակա՞ն է թվում, որ Հայ առաքելական եկեղեցին կհալածվի Հայաստանում։ Մի՞թե դա այդքան անիրատեսական է: Հայաստանում քրիստոնեության գիտակից, մոլեռանդ ու անողոք թշնամիներն ավելի քան բավարար են, այն էլ ամենաբարձր մակարդակով։ Կարծում եմ կարիք չկա մատնանշել պետական ապարատում բարձր պաշտոններ զբաղեցնող աղանդավորական կառույցների ներկայացուցիչներին։ Եվ նրանք, ինչպես իրենց ուկրաինացի համախոհները, վայելում են միջազգային շատ ազդեցիկ ուժերի աջակցությունը։ Ժամանակը չէ՞, որ մենք էլ մտածենք, թե ի՞նչ ենք անելու, եթե վաղը հայտնվենք հալածյալի կարգավիճակում և ինչպես չընկնենք «գեոքաղաքական խաղերի» ծուղակը։

 

Աղվան Պողոսյան

քաղաքագետ

դիտվել է 321 անգամ
Լրահոս
Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video) Սարսափելի վտանգի առաջ ենք․ Օսկանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի՝ Բաքվի ծրագրի մասին (video) Թուրքիայում նշանադրության ժամանակ հրավառությունը պայթել է հյուրերի ուղղությամբ «Շարժումը սկսելու ենք ավելի մեծ թափով, սրանց դեմ տանք ու գիտե՞ք ինչ ասենք»․ Դավիթ Մկրտչյան (video) Նոր Կյանք գյուղում բախվել են «ՎԱԶ-2106»-ը և «Suzuki»-ն․ կա 5 վիրավոր Գործադիրը հակասություն է տեսել Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Սրանք լա՛վ գիտեն՝ օգոստոսին ինչ վիճակում են լինելու, դրա համար էլ․․․ Մալխասյան (video) «Այ իբր քերթողնե՛ր, ձեզ գիտե՞ք՝ ոնց ենք շպրտելու»․ Անաստաս Իսրայելյան (video) «2020 թվականի պատերազմին ունեցել ենք նույն ձեռագրով տեղի ունեցած սարսափելի գլ**տումներ» (video) Խաչատրյան Անի՛, խելոք մնա, թե չէ «գյամերդ քաշելու եմ»․ Նարե Սոսե (video) Ինչ է նշանակում՝ ԱԱԾ-ի նյութն է, ում ուզի, կտա․․․ Արամ Օրբելյան (video) Այս վճիռներով Ադրբեջանի տարածած միֆը կոտրվում է, թե հայերը հարձակվել են իրենց վրա. Ղազարյան (video) Արթուր Սաքու՛նց, դու ո՞վ ես ընդհանրապես․ Հովհաննես Իշխանյան (video) «Ես էլ ձեզ եմ ասում՝ ժողովրդի ձայնը բռնա*արողի կաշին քերթվելու է»․ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Ինչ եղանակ է սպասվում․ Գագիկ Սուրենյան (video) Մինչեւ վերջին պտուտակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am