Ուկրաինայի, Իսրայելի և Հայաստանի գործող ղեկավարների մոտ նյարդային շարժումներ են արձանագրվում

Այն, որ ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները ազդելու են նաև այլ երկրների վրա, հասկանալի է: Սակայն առավել զգայուն են արձանագրում հատկապես այն երկրների գործող ղեկավարները, որոնց քաղաքական ապագան առավել կախված է Վաշինգտոնում առկա տրամադրություններից:

Օրինակ, Ուկրաինայում չեն էլ թաքցնում, որ Թրամփի հաջողության դեպքում Ուկրաինայի աջակցությունը կարող է էապես կրճատվել, և Զելենսկու վիճակը կարող է վատթարանալ: Վերջինս չի պատկերացնում Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնության գալ՝ տարածքները կորցնելու գնով: Այդ դեպքում Զելենսկուն ուկրաինացի ժողովուրդը կհարցնի, թե այս չափ զոհերը ինչո՞ւ եղան:

Հասկանալի է, որ Զելենսկին այդ պատասխանը չի ունենա, և նրան կմեղադրեն ավելի քան կես միլիոն մարդու զոհելու համար: Հասկանալի է, որ այս պարագայում Զելենսկու ճակատագիրը կանխորոշված կլինի և ինքը միայն իշխանությունից հեռանալով չի փրկվի:

Ճիշտ հակառակ վիճակում է Իսրայելի վարչապետ Նաթանյահուն:

Նա հույս ունի, որ ամերիկյան այս ընտրություններում հաղթանակ կտանի Թրամփը: Հակառակ դեպքում՝ ամերիկյան դեմոկրատները նրան չեն ների: Բանն այն է, որ ԱՄՆ-ի դեմոկրատական շրջանակները այն կարծիքն ունեն, որ Նաթանյահուն հատուկ է սրում իրավիճակը Միջին Արևելքում, որպեսզի ներքաշի ԱՄՆ-ին մեծ կոնֆլիկտի մեջ, և որի արդյունքում ԱՄՆ-ի մահմեդականները չեն մասնակցի ընտրություններին և հանրապետականները կունենան առավելություն դեմոկրատների հանդեպ ընտրությունների արդյունքում:

Նաթանյահուի և Բայդենի հարաբերությունները այն աստիճանի են սրվել, որ հոկտեմբերի 7-ին, ՀԱՄԱՍ-ի գործողության մեկ տարվա կապակցությամբ, Բայդենը զանգահարել և ցավակցել էր ոչ թե Նաթանյահուին, այլ Իսրայելի նախագահ՝ Գերցոգին, ով ավելի շատ արարողակարգային պաշտոն ունի:

Ավելին, Նաթանյահուն փորձում է համոզել ամերիկյան զինվորականներին, որ պետք է հարվածել Իրանին, սակայն վերջիններս մերժում են այդ առաջարկը:

Բանը հասել է նրան, որ Իսրայելի պաշտպանության նախարարին Նաթանյահուն թույլ չի տվել այցելել Վաշինգտոն՝ քննարկելու Իրանին պատասխան տալու խնդիրը, քանի որ գիտի Բայդենի տեսակետը այս հարցում:

Վերջապես նույն տխուր վիճակում է հայտնվել Հայաստանի գործող վարչապետը, երբ ամեն տեղ և ամեն առիթով հայտարարում է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել այսպես կոչված «խաղաղ պայմանագիրը»՝ կարծես հաշվետվություն տալով Բայդենի վարչակազմին, որ ինքը՝ Փաշինյանը, իր տնային աշխատանքը կատարել է, և Ալիևն է խոչնդոտում այդ փաստաթղթի ստորագրումը մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները: Հայաստանի պետական տարբեր աստիճանի գործող ղեկավարների այն պնդումները, թե «Հայաստանը նույնիսկ մեկ ամսվա ընթացքում պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ համաձայնագիրը», հիմնականում ուղված է Բայդենի վարչակազմի իրենց ներկայացուցիչներին՝ կարծես հասկացնելով, որ տեսեք Փաշինյանը՝ հանուն դեմոկրատների, պատրաստ է մինչև նոյեմբերի 5-ը, այսինքնчամերիկյան ընտրության օրը, ստորագրել Ադրբեջանի հետ փաստաթուղթ:

Սակայն, ի տարբերություն Զելենսկու և Նաթանյահուի՝ Փաշինյանի հետ Բայդենը չի շփվում: Փաշինյանին ամերիկացիները համարում են «խփված ֆիգուր» և փորձում են մինչև վերջ քամել նրանից հակառուսական քայլեր, որպեսզի հաջորդ հայաստանյան իշխանությունը չկարողանա ամբողջովին հետ պտտեցնել այս փաշինյանական անիվը:

Ամերիկացիների համար Փաշինյանը դիտարկվում է արդեն «գնացող գործիչ», ով իր հիմնական առաքելությունը կատարեց՝ Արցախը հանձնեց Ադրբեջանին և ազատեց այդ երկիրը Ռուսաստանի կախվածությունից:

Հիմա մնացորդային կարգով, մտածում են ամերիկացիները, Փաշինյանից ինչ հաջողվի պոկել, կհամարվի հաջողություն:

Փաշինյանն էլ, իր հերթին, համարում է, որ արդեն ապահովագրել է իր և իր ընտանիքի անվտանգությունը, քանի որ Վաշինգտոնի համար պատմական նշանակության հարց է լուծել:

Այս հարցում ամերիկացիները մոտենում են «շնից մազ պոկելը էլի խեր է» սկզբունքով: Այսինքն, ինչքան Փաշինյանին հաջողվի փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, այնքան՝ լավ:

Պարզապես գալիք ընտրություններին մնացել է մոտ 1.5 տարի, և ամերիկացիները քաջ գիտակցում են, որ Փաշինյանը չի ընտրվելու, և փորձում են այս ընթացքում մաքսիմալ օգուտ քաղել Փաշինյանից:

Այս տեսանկյունից Վաշինգտոնում Թրամփը կընտրվի, թե Հարիսը, Փաշինյանի համար, մեծ նշանակություն չի ունենա: Իհարկե, դեմոկրատների հաղթանակի պարագայում Փաշինյանն իրեն ավելի կոմֆորտ կզգա, քանի որ նա գիտի, թե ինչ է կատարել ամերիկացիների համար և համոզված է, որ իր «առաքելությունը» արդեն գնահատված է իր տերերի կողմից:

Մյուս կողմից, Փաշինյանը հիշում է, թե ինչպես վարվեց Թրամփը Սիրիայի քրդերի հետ իրենց համար ճակատագրական պահին, և փոքր-ինչ վախենում է, որ Թրամփի ընտրվելու պարագայում՝ հանկարծ ինչքը չհայտնվի Սիրիայի քրդերի իրավիճակում:

Սակայն, ի տարբերություն Նաթանյահուի և Զելենսկու՝ Փաշինյանն իրեն ավելի հանգիստ է զգում ամերիկյան ընտրությունների այս կամ այն արդյունքի պարագայում:

Թեև, իհարկե, ամբողջովին հանգիստ Փաշինյանն իրեն չի կարող զգալ, քանի որ Թրամփն, ի տարբերություն մյուս նախագահների, ունի ավելի շատ գործարքային տրամաբանություն և նախորդ պատմությունների հանդեպ մեծ ուշադրություն չի դարձնում, ինչը Փաշինյանի պարագայում, կարող է ճակատագրական լինել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 794 անգամ
Լրահոս
Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց են փոխանակել Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»․ Աբովյան Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետ Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հայտնել է ռուսական հարվածներից զոհի և վիրավորների, ՌԴ-ն՝ ուկրաինական 328 ԱԹՍ խոցելու մասին ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը Ավազով բարձված «HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Յոլյան Պակիստանում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո սպանվել է 8 զինյալ Նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը ՌԴ Պետդումայի ընտրություններում ՀԱՊԿ-ի առաքելությունում Հայաստանից դիտորդներ չկան Բջնի բնակավայրում՝ Հրազդան գետում հայտաբերվել է քաղաքացու մարմին Հարավային Լիբանանում իսրայելական հրետակոծության հետևանքով երկու մարդ է վիրավորվել ՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար Միացյալ Նահանգները կօգնի Հայաստանին TRIPP․ չփարատված մտահոգություններ Ինչ եզրակացություն է եղել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում․ Տիրան Խաչատրյան (video) Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի չելենջը` կոմիկ Հովհաննես Դավթյանին (video) Վեհափառի խոսքն՝ ուղղված իր դեմ դուրս եկած Առաքել Սրբազանին (video) Սարսափելի է․ փողոցում մնացած արցախցիները էլ չգիտեն՝ ում դուռը գնալ․ Արեգա Հովսեփյանը՝ Եռաբլուրում (video) «Երիտթուրքերի նման Փաշինյանն ԱԺ-ում բղավում էր, որ ոտքից կախելու է»․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am