Թուրք վերլուծաբան. Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանին անհրաժեշտ է համբերատար լինել/տեսանյութ/

Ամերիկայի ձայն Հայկական կողմին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ կլինի համբերատարություն դրսեւորել, Վաշինգտոնում անցած քննարկման ընթացքում նշել է ԱՄՆ-ում թուրքական SETA հիմնադրամի հետազոտությունների ղեկավար Քիլիք Քանաթը՝ անդրադառնալով 2009-ին ԱՄՆ-ի նախագահ Օբամայի վարչակազմի կողմից նախաձեռնած հայ-թուրքական մերձեցման նախաձեռնության ձախողմանը. «Այն դեպքում հայկական կողմը մաքսիմալիստական մոտեցում ուներ՝ փորձելով բոլոր հարցերը լուծել մեկ հայտարարության ստորագրմամբ, որը չհաջողվեց եւ ողջ գործընթացը ձախողվեց»: Թուրք վերլուծաբանի խոսքով, ԱՄՆ-ի նոր վարչակազմը կարող է հայ-թուրքական մերձեցման նոր նախաձեռնություն առաջարկել միայն եթե կողմերի միջեւ լինի վստահության մթնոլորտ: Միեւնույն ժամանակ, Քիլիք Քանաթն ավելացնում է, որ այսօր նման մթնոլորտ չկա նույնիսկ Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ: ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ղեկավարները հանդիպում են, բանակցում, սակայն դրա արդյունքում որեւէ առաջընթաց չի գրանցվում, նշում է վերլուծաբանը: Ավելին, Թուրքիայում աճում են Ամերիկայի դեմ բացասական տրամադրությունները. «Այդ հակաամերիկյան տրամադրություններն ուղղված են տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողությունների, իսկ որոշ դեպքերում՝ անգործության դեմ»: Քննարկմանը որպես փորձագետ ներկա Պետքարտուղարության քաղաքականության մշակման խմբի անդամ գնդապետ Ռիչարդ Օութզենը նշեց, որ այսօր բարդ է լավատես լինել թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ, հաշվի առնելով Էրդողանի կողմից իշխանությունն իր ձեռքում կենտրոնացման ուղղված քայլերը. «Միացյալ Նահանգների համար չափազանց կարեւոր է, որ Թուրքիան լինի ոչ միայն կայուն եւ անվտանգ այլ նաեւ՝ ժողովրդավար եւ արեւմտյան արժեքներով առաջնորդվող»: ԱՄՆ-ին զարմացնում է նաեւ Թուրքիայի իշխանությունների անհասկանալի որոշումը ռուսական արտադրության հակաօդային S-300 կամ S-400 համակարգեր գնելու վերաբերյալ, նշեց քննարկման մեկ այլ մասնակից, պաշտոնաթող ամերիկյան գեներալ Մարք Քիմմիթը. «ՆԱՏՕ-ն ստիպված է լինելու այդ դեպքում բազմաթիվ սահմանափակումներ մտցնել Թուրքիայի հետ հետախուզական եւ այլ տեղեկատվության փոխանակման վրա»: Գեներալ Քիմմիթի խոսքով, ռուսական զենք գնելու Թուրքիայի քաղաքական դրդապատճառները պարզ են, սակայն, այդ որոշումն իրականում ավելի է բարդացնելու ՆԱՏՕ-ի աշխատանքը եւ վնասելու է առաջին հերթին հենց Թուրքիային:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am