Կապանի բնակիչը համերկրացուն սպանելուց հետո, այրել էր վերջինիս

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ բացահայտվել է 2024թ․ ապրիլի 13-ին Կապանում կատարված 63-ամյա տղամարդու սպանության իրական հանգամանքները։

ՔԿ-ից հայտնում են, որ 2024թ․ ապրիլի 18-ին քաղաքացու կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ ապրիլի 13-ին իր հայրը՝ Կապան քաղաքի 63-ամյա բնակիչը, տանից էշով դուրս է եկել և այլևս չի վերադարձել:

Նույն օրը, երեկոյան իրականացված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել էր որոնվող տղամարդու կիսաայրված մարմինը՝ թաղված Կապանի 35-ամյա բնակչի տան բակում։ 63-ամյա անձի սպանության կասկածանքով Ոստիկանության աշխատակիցների կողմից նշված անձը ձերբակալվել էր:

Դեպքի առթիվ ապրիլի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Նախաքննությամբ կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք էին բերվել փաստական տվյալներ առ այն, որ 63-ամյա տղամարդը ապրիլի 13-ին՝ ժամը 17։00-ից 18։00-ի սահմաններում, Կապանում հանդիպել է իր 35-ամյա ծանոթին ու առաջարկել նրա տան բակում միասին օղի խմել։ Տանտիրոջ համաձայնությունը ստանալուց և միասին խմելուց հետո 63-ամյա տղամարդը խոսակցության ընթացքում անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել Կապանի 35-ամյա բնակչի և նրա մոր հասցեին։

Այդ պատճառով առաջացած վիճաբանության ընթացքում վերջինս դիտավորությամբ հարվածներ է հասցրել 63-ամյա համաքաղաքացու մարմնի տարբեր մասերին՝ այդ թվում նաև կենսական կարևոր օրգան հանդիսացող գլխին։

Նախաքննության սկզբնական շրջանում, փորձելով մոլորության մեջ գցել վարույթն իրականացնող մարմնին՝ 35-ամյա տղամարդը հայտնել էր, որ վիճաբանությունը հարթվել է, ինչից հետո Կապանի 63-ամյա բնակիչը գիշերել է նշված տանը։ Հաջորդ օրը՝ առավոտյան, վերջինիս գտնելով մահացած վիճակում և վախենալով, որ նա մահացել է իր հասցրած հարվածներից՝ որոշել է մարմինը թաքցնել։ Այդ նպատակով՝ դիակը տեղափոխել է իր տան հետնամաս, թողել մինչ այդ այգում իր կողմից վառած թփերի կիսաայրված զանգվածի վրա, ապա նկատելով, որ տղամարդու մարմինն այրվում է, փոս է փորել ու դիակը թաղել այնտեղ՝ հողի հետ դրա վրա լցնելով նաև այրված թփերի կիսամոխրացած զանգվածը։

Հետագա քննության ընթացքում, սակայն, կատարված քննչական գործողությունների, այդ թվում նաև նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքներով հիմնավորվել է, որ 35-ամյա տղամարդը տուժողին տան հետնամաս է տարել և այրել՝ վերջինիս դեռևս ողջ լինելու պայմաններում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ ընդհանուր մաշկածածկույթների և առկա ներքին օրգանների մոտ 80 տոկոսի չափով 4-րդ աստիճանի բոցով այրվածքներ՝ մարմնամասերի և ներքին օրգանների զգալի հատվածների բացակայությամբ և մոխրացմամբ վնասվածքներ՝ ինչը հանգեցրել է նրա մահվան։

Քննիչի կողմից միջնորդություն է հարուցվել վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ Կապանի 35-ամյա բնակչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նշված անձին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն՝ դատարան ուղարկելու նպատակով։

 

դիտվել է 344 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am