Ամեն ինչ բաց է լինելու։ Չկա մեղադրանք, տեսել եք՝ ես որտեղ եմ նստած եղել այս դատական նիստին։ Իմ տպավորությամբ՝ այս գործն այս վիճակում ուղղակի գցել են դատարանի գրպանը՝ լուծում գտնելու համար, իսկ օրինական լուծում այս վիճակից ուղղակի չկա։ Ես չգիտեմ՝ դատավորն ինչպես կտանի դատավարությունը, եկեք սպասենք, չեմ կարող դատավորի անունից խոսել։ Եթե ունենա համարձակություն, ապա պետք է ուղղակի կարճի այս գործը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով իր վերաբերյալ քրեական գործը կրկին վերաբացելուն։
Անդրադառնալով դատավորի՝ նախկինում ՔՊ անդամ լինելու հանգամանքին՝ Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ եթե այս դատական նիստը շարունակվի, ապա կլինի դատավորին ինքնաբացարկի միջնորդություն. «Այդ միջնորդության մասին նաև այդ հանգամանքը փաստաբանները կնշեն»։
Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ այն, ինչը կատարվում է աբսուրդի ժանրից է և ընդհանրապես կապ չունի իրավաբանության հետ։
Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ Սահամանդրական դատարանում այս որոշմանը քվեարկել են դատավորներ, որոնք քվեարկելու իրավունք չեն ունեցել. «Ե՛վ Վահե Գրիգորյանը, և՛ Սասուն Խաչատրյանի եղբայրը։ Հրայր Թովմասյանին չեն թույլատրել մասնակցելու այդ հարցի քննարկմանը՝ հետաքրքիր պատճառաբանությամբ, թե իմ փաստաբան Արամ Օրբելյանի հետ Թովմասյանն ունի քավոր–սանիկական հարաբերություններ, իսկ հարազատ եղբայրությունը, պարզվում է, խոչընդոտող հանգամանք չէ»։
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը