Խոպանչիները դատարկաձեռն են վերադառնում Ռուսաստանից

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզի Գետք համայնքի խոպանչիները կամաց-կամաց տուն են վերադառնում: 18 տղամարդ արդեն եկել է: Այս օրերին գյուղամիջի խոսակցության միակ թեման այս տարվա խոպանի կյանքն է: Նրանք գրեթե դատարկ գրպանով են տուն հասել: Վաստակածն ամեն ամիս ընտանիքին են ուղարկել: Գետք համայնքի ղեկավար Հովիկ Մխիթարյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում փոխանցեց, որ խոպանչիներն այնքան էլ գոհ չեն: «Դժգոհ են, որովհետև աշխատավարձը կես-կես են տվել: Մի ամսվա փողն ուղարկել են, մյուսով էլ՝ եկել: Բավականին գումար էլ դեռ հետները չեն բերել՝ հետո են ստանալու»,- ներկայացրեց նա: Այդուհանդերձ, Ռուսաստանից բերած գումարով նրանց տների ջեռուցման հարցը կլուծվի: Այդ գումարով չեն կարող մինչև գարուն ձգել: Պատրաստվում են մեկ-երկու ամսից կրկին խոպանի ճանապարհը բռնել: «Ստեղ մնան՝ ի՞նչ անեն, կարտոֆիլ մշակելով ու կաթ, մածուն ծախելով չեն կարողանում փող առնել»,- նշեց մեր զրուցակիցը: Գետքից 110 մարդ է այս տարի դրսում հաց վաստակելու գնացել: Վերջին տարիներին տղամարդիկ կանանց էլ են խոպան տանում, միասին աշխատում են և ձմռանը հետ գալիս: «Մի հոգի գնացել էր, ստեղից փող ուղարկեցին, որ տուն գա»,- փաստեց Հայկ Մխիթարյանը: Լոռու մարզի 250 բնակիչ ունեցող Այգեհատ համայնքից միշտ էլ մեկնել են արտագնա աշխատանքի: 70 տոկոսը օրվա հացը դրսում աշխատելով է վաստակում: Այստեղ, սակայն, մի բանի համար ուրախ են՝ արտագնա աշխատանքի մեկնողները միշտ էլ վերադառնում են: Արտագնա աշխատանքի գնացածներից մի քանիս արդեն գյուղում են: Նրանք, սակայն, դժգոհ են: «Սաղ կյանքները խոպան են գնացել, բայց այս տարի վիճակները վատ է, համարյա առանց փող են հետ եկել»,- ասաց բնակիչներից Սամվել Շահվերդյանը: Դժգոհության պատճառն այն է, որ Ռուսաստանում շինարարությունը նախկինի պես աշխույժ չէ, եղած դեպքում էլ վարձատրությունն է ցածր: Չնայած ձախողումներին` նրանք չեն հրաժարվում արտագնա աշխատանքից: Պնդում են` օրերը բացվելուն պես, կրկին գնալու են: «Փողը ներդնում են անասնակեր են առնում, բայց գումարն անգամ չեն կարողանում հանել, էնտեղ գիտեն, որ քչից-շատից փող կա»,- շեշտեց գյուղացին: Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքը հայտնի է իր խոպանչիներով: Խոպանի փողերով այստեղ երկհարկանի շքեղ տներ են կառուցվել, փողոցներ ասֆալտապատվել: Վերջերս, բայց նույնն անել չեն կարողանում: Հատկապես այս տարի նրանց գործերը վատացել են: Փինաջյանների ընտանիքի որդին Ռուսաստանում է աշխատում: Վերջերս գյուղից կնոջն ու 3 երեխաներին է այնտեղ տեղափոխել: Երանոսում մնացած թոշակառու ծնողները որդու ուղարկած գումարով են ապրում: Տարվա ընթացքում որդին մեկ-երկու անգամ է փող ուղարկել: «Եղանակը վատ էր էնտեղ՝ քամի ու անձրև էր: Ասում է՝ մամա, անձրևները չեն թողել, որ տնից դուրս գամ, գումար աշխատեմ: Գործ չի եղել»,- պատմեց մայրը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am