Մի խումբ ծնողներ գնացել են ԱԱԾ՝ իրենց բողոքը հայտնելու ԱԱԾ-ի նման պահվածքի դեմ. մանրամասներ դպրոցում տեղի ունեցածից

Երկու թոռներս սովորում են Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, փոքր թոռնիկս տեսել է մասկաներով մարդկանց: Եկավ պատմեց, որ ավտոմատներով մարդիկ մտան դպրոց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց դպրոցի աշակերտներից մեկի տատը:

«Ասաց՝ դասատուներից մեկին բռնել են, տարել են, ինչ-որ մի երեխայի է ծեծել: Ես էլ ասացի՝ դասատուին պետք չի այդքան մեղադրել, դժվար է այդքան երեխաների հետ աշխատելը, մենք չգիտենք՝ ինչը ոնց է եղել:

Հետո տուն եկավ մեծ թոռս եւ ասաց, որ իրենց չեն թողել ֆիզկուլտուրայի դահլիճից դուրս գալ: Երեւի պահել են երեխաներին, որ այդ պահին այդ մարդուն տանեն, երեխաները չտեսնեն: Ասաց՝ տատիկ, մենք շատ վախեցանք, մտածեցինք՝ ահաբեկիչներ են եկել, մեզ փախցնում են: Չի կարելի այդպես դպրոց մտնել, երեխաներին վախեցնել»,-ասաց կինը:

Նա նաեւ ենթադրեց, որ կասկածյալ տղամարդը աշխատում է նաեւ ԳԹԿ-ում, քանի որ մի քանի անգամ տեսել է, որ նա ԳԹԿ-ից առաջ եկել է դպրոց: «50-ն անց մարդ է, շատ պատկառելի տեսքով: Ծնողների խմբում մի ծնող գրել էր, որ իր երեխայի դասարանում է դեպքը եղել, երեխեքը լեղաճաք են եղել, վախեցել են: Բոլորը դատապարտում են դպրոցում այդ ձեւով ԱԱԾ-ի գործողությունը: Թող ԳԹԿ-ից իրեն ձերբակալեին, կամ իր տնից, բայց ոչ դասարանից: Գոնե սպասեին՝ զանգը տար, դասն ավարտվեր, մոտենային նորմալ տանեին»,-ասաց կինը:

Նա հավելեց, որ մի խումբ ծնողներ գնացել են ԱԱԾ-ի մոտ՝ իրենց բողոքը հայտնելու ԱԱԾ-ի նման պահվածքի դեմ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ աշխատակիցները դիմակներով ներխուժել են դասարան եւ ուժ կիրառելով բերման են ենթարկել ֆիզիկայի ուսուցչին:

ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը իր էջում գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։

Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։

Նշենք, որ ՀՀ ՔՕ 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետը վերաբերում է անառակաբարո արարք կատարելուն, որն իրականացվել է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն ունեցող անձի կողմից՝ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ։

 

դիտվել է 431 անգամ
Լրահոս
Սիրելի՛ եկեղեցականներ, իրականացրեք ազգանվեր ձեր ծառայությունը՝ ձեր հոգում կրելով տերունապատգամ պատվիրանները. Ամենայն Հայոց Կաթողիկոս Հերթական վիճաբանությունը՝ Երևանում․ պարզվել է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը Իմ ապօրինի կալանավորված հոգևոր եղբայրներն այսօր պայքարում են Հայրենիքի ազատագրության համար․ Սրբազան Բաքվի «Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը» և հակահայկական քարոզչության գործիքը Ուկրաինայի դեսպանը և ռուս դիվանագետը հրավիրվել են Թուրքիայի ԱԳ նախարարություն Փաշինյանի այցին ընդառաջ ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Հնդկաստանի 11 քաղաքացիներ ծեծել են իրար Երևանում Ես մի վրիպում ունեցա. Վեհափառն առաջարկեց հնչեցնել Տերունական աղոթքը Մեր ուղերձներում բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումներին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Պատիվ ունեմ փոխանցելու Վեհափառ Հայրապետի օրհնությունը ՀՅԴ 135-ամյակի առթիվ․ Նաթան Սրբազան Ֆայթոնչի ու պարեկ ծեծիր ու ներվի՞ր Նիկոլի համար մասսովկա հավաքելով Նազելի', այս կոչդ շեֆիդ ուղղի... Գարեգին Երկրորդին «Զվարթնոց» օդանավակայանում հարյուրավոր քաղաքացիներ դիմավորեցին ծափողջույններով ԵՄ-ն անիրատեսական կանոններ է մտցնում գրաքննությունից հրաժարվելու պատճառով ընկերություններին պատժելու համար. Պավել Դուրով Մեկ ամիս է՝ ես Հովհաննավանք չեմ գնում, եկեղեցին պետք է սրբագործվի. Տեր Սարգիս Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն եւ շինծու մեղադրանքով. Գարեգին Բ Եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է եկեղեցին բարեփոխել, նախ պիտի սկսի իրենից, իր ընտանիքի անդամներից. Տեր Վրթանես քահանա Բաղալյան Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Հաջիևը Դոհայի ֆորումում հայտարարել է Հարավային Կովկասում «նոր ստատուս քվոյի» մասին․ Al Jazeera Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում Զելենսկին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ խաղաղության պլանի վերաբերյալ իր բանակցությունները Ծեծկռտուք «Յուղերի Խաչմերուկի» մոտ. հայտնի է մասնակիցների ինքնությունը և դրդապատճառը Բաքվի՝ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն այնքան է ենթարկվել ինստիտուցիոնալացման, որ «5 րոպե պակաս» նախապայման է Հայաստանի հետ հարաբերություններում. իրանագետ «Դաշնակցությունը փակելու մասին հայտարարություն անողները չեն պատկերացնում Դաշնակցության էությունը». Արսեն Համբարձումյան Եվրամիությունը պետք է լուծարվի. Իլոն Մասկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am