Ե՞րբ և ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը դիմել Վլադիրմիր Պուտինին Լևոն Հայրապետյանի հարցով. ի՞նչ արդյունք է ունեցել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2014 թվականի օգոստոսի 10-ին Սոչիում եռակողմ հանդիպում էր ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ: Եռակողմ հանդիպումից բացի տեղի էին ունեցել նաև Սարգսյան-Պուտին երկկողմ բանակցությունները: Սոչիում տեղի ունեցած հանդիպումներից անմիջապես հետո՝ հաջորդ օրը, Սարգսյանը հարցազրույց էր տվել «Արմնյուզ» հեռուստաալիքի «Բանաձև» ծրագրին և որոշ մանրամասներ ներկայացրել Պուտինի հետ բանակցություններից, մասնավորապես, կապված Լևոն Հայրապետյանի հարցի հետ: 2014 թվականի հուլիսին Մոսկվայում ձերբակալել էին ազդեցիկ հայ հասարակական գործիչ, գործարար Լևոն Հայրապետյանին, և Սերժ Սարգսյանը իր իսկ խոսքով Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել էր գործարարի և բարերարի ճակատագրի հարցը: «Ռուսաստանի նախագահը խոստացավ ուսումնասիրել այդ խնդիրը: Նա տեղյակ չէր ոչ քրեական գործից և ոչ էլ ճանաչում էր Լևոն Հայրապետյանին, գոնե՝ անուն-ազգանունով: Նա խոստացավ ուսումնասիրել և մեզ տեղեկացնել՝ կապված առողջական խնդիրների հետ», - մասնավորապես, ասել էր Սերժ Սարգսյանն «Արմնյուզի» եթերում: Լևոն Հայրապետյանի նկատմամբ հետապնդումները, սակայն, ինչպես հայտնի է, այդպես էլ չդադարեցին․ 2016 թվականի ապրիլի 15-ին նա դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Չնայած պաշտպանվող կողմի բոլոր միջնորդություններին՝ կապված Հայրապետյանի լրջագույն առողջական խնդիրների հետ, գործարարին այդպես էլ ազատ չարձակեցին, ավելին՝ տեղափոխեցին ՌԴ ամենախիստ բանտերից մեկը, որտեղ էլ Հայրապետյանը 2017 թվականի հոկտեմբերի 18-ին մահացավ: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» փորձեց ճշտել ՀՀ նախագահի աշխատակազմից, թե ինչ արդյունք է տվել Սերժ Սարգսյանի կողմից Պուտինի հետ հանդիպմանն այդ հարցը բարձրացնելը, և արդյո՞ք ռուսական կողմից դրան արձագանք հետևել է: ՀՀ նախագահի աշխատակազմից, սակայն, փաստացի հայտնեցին, որ չեն կարող նման տեղեկատվություն տրամադրել: «Միջազգային հարաբերություններում գոյություն ունեցող պրակտիկայի համաձայն՝ բարձր մակարդակի շփումների ժամանակ քննարկված հարցերի, ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է միայն փոխադարձ համաձայնությամբ և ըստ անհրաժեշտության», - մասնավորապես, ասվում է նախագահի աշխատակազմից ստացված պատասխան գրությունում: Այսպիսով, մի կողմից ստացվում է, որ անհայտ է, թե արդյո՞ք Պուտինը որևէ կերպ արձագանքել է Սերժ Սարգսյանի խնդրանքին: Մյուս կողմից, դա հիմա գործնականում որևէ նշանակություն չունի, քանի որ Լևոն Հայրապետյանը մահացել է, ու փաստորեն նրան օգնելու բոլոր կատարված կամ չկատարված փորձերը ձախողվել են: Այս պատմությունից, սակայն, մեկ այլ հետևություն է բխում՝ ստացվում է, որ դաշնակից երկրի ղեկավարը դիմել է դաշնակից երկրի ղեկավարին իր ժողովրդի համար կարևոր հանդիսացող մի հարցով և լավագույն դեպքում՝ անտեսվել, իսկ վատագույն դեպքում՝ մերժվել: Նկատենք, որ Լևոն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործերը կապված են եղել ֆինանսական մեքենայությունների հետ, նրան մեղադրանք չի առաջադրվել ծանր հանցագործությունների, օրինակ՝ սպանության համար: Մի կողմ թողնելով այն, որ առաջադրված մեղադրանքները վիճելի և կասկածելի են եղել, հաշվի չառնելով ծանր հիվանդությունները Հայրապետյանին, , դատել են օրենքի ողջ խստությամբ, իսկական քրեական հանցագործի պես : Վահե Ղուկասյան «Իրազեկ քաղաքացիների միություն»

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am